Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև

Լուրեր

05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Բոլորը

Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և տեղում ապագա  խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ստեփանակերտում օտարերկրյա դիվանագետներին ուղղված խոսքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նա ասել է, թե երեք տարի առաջ փակվել է Ղարաբաղյան հակամարտության վերջին էջը, որից հետո Ադրբեջանն ու Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան։

«Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում և շարժվում ենք այդ ուղղությամբ։ Խաղաղությունը պետք է նշանակի ոչ միայն առճակատման բացակայություն, այլև վստահության ամրապնդում, վերականգնում և կառուցում»,- ասել է Հաջիևը։

Նա հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վերջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

«Ես ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև վերջին հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում: Երկու կողմերն էլ պայմանավորվել են սկսել երկկողմ համագործակցություն՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու, երկու երկրների միջև վստահությունն ամրապնդելու և առևտրային կապերը զարգացնելու համար, ներառյալ՝ երկու երկրների միջև և ավելի լայն տարածաշրջանում տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունը»,- նշել է Հիքմեթ Հաջիևը:

Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Հաջիևը հույս է հայտնել, որ շինարարական աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում։ Նա հայտնել է, որ Ադրբեջանի տարածքում երկաթուղու և ավտոմայրուղու շինարարությունը գրեթե ավարտված է, իսկ ամբողջ նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա ընթացքում։

«Այժմ մեր ջանքերն ուղղում ենք այս նախագծի Նախիջևանի հատվածի իրականացմանը։ Մենք նաև դրական ազդակներ ենք ստանում Եվրամիության և այլ պետությունների գործընկերներից, որոնք պատրաստակամություն են հայտնում աջակցելու Նախիջևանի վերականգնման և վերակառուցման մեր ջանքերին»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Նրա խոսքով՝ նախագծի իրականացումը կապահովի նոր տրանսպորտային կապ ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիական մայրցամաքի ավելի լայն հատվածի համար՝ ամրապնդելով Արևելք-Արևմուտք և Միջին միջանցքի երթուղիները։

«Սա կփոխի մեր տարածաշրջանի ամբողջ կառուցվածքը և միաժամանակ կապահովի Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային գործընթացներին»,- ընդգծել է Հաջիևը։

Հավելենք, որ Բաքուն հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների այցն է կազմակերպել Արցախի շրջաններ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ստեփանակերտում նրանք ծանոթացել են երկաթուղային և ավտոկայարանային համալիրում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, այցելել քաղաքի մշակույթի կենտրոն և, այսպես կոչված, «Հաղթանակի զբոսայգի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի