ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգությունն ապահովող կազմակերպության աշխատակցի ձերբակալության մասին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (պետական ​​դավաճանություն), գրում է Meduza-ն։

Ըստ ԱԴԾ-ի՝ ձերբակալվածը տեղեկություններ է հավաքել դեսպանատան աշխատակիցների մասին, այդ թվում՝ նրանց հասցեների, հանդիպումների և ուղևորությունների։ Նա նաև ուսումնասիրում էր դիվանագիտական ​​​​ներկայացուցչության անվտանգության համակարգի և այնտեղ անցկացվող միջոցառումների վերաբերյալ տվյալները։

Հատուկ ծառայության պաշտոնյաները պնդում են, որ անվտանգության աշխատակիցը գործել է Ուկրաինայի անվտանգության ծառայության շահերից ելնելով։ Նրանց խոսքով՝ տղամարդը հրահանգներ է ստացել ուկրաինացի բլոգեր Դմիտրի Կարպենկոյից, որը հայտնի է որպես «Առաքյալ»։

Նշվում է, թե Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, ենթադրաբար, մտադիր էր օգտագործել ստացված տեղեկատվությունը՝ Մեծ Բրիտանիայի դեսպանի և այլ դիվանագետների դեմ դիվերսիաներ ու ահաբեկչական հարձակումներ ծրագրելու համար: Կիևը պլանավորում էր այդ հարձակումների պատասխանատվությունը բարդել Մոսկվայի վրա: Դա «Մեծ Բրիտանիային կներքաշեր Ռուսաստանի հետ ուղղակի զինված հակամարտության մեջ և թույլ կտար Ուկրաինային ձեռք բերել լրացուցիչ զենք», պնդում է ԱԴԾ-ն:

Նախօրեին Լոնդոնի ոստիկանությունը հայտնել էր Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջոշուա Քեմիջի ձերբակալության մասին: Նրան մեղադրում են Ազգային անվտանգության մասին օրենքը խախտելու և կասկածում ռուսական հետախուզության հետ համագործակցելու մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի