Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Վաշինգտոնի  պատմական գագաթնաժողովում ընդունված ուղերձներն ու որոշումները բոլորին լավ հայտնի են։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում կարևոր քայլեր են ձեռնարկվել։

«Դրա վառ օրինակներն են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև պետական պաշտոնյաների միջև հանդիպումները։ Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրում նաև նշվում է, որ գործընթացն ավարտելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Դրա ժամկետներն ու ժամանակը Հայաստանի ներքին գործընթացն են։ Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը ևս նոր հայտարարություններ է հնչեցրել այն մասին, որ Սահմանադրության նախագիծը տարեվերջին կներկայացվի հանրությանը», – ասել  է Բայրամովը։

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը հետևում է գործընթացին, և պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Բայրամովը անդրադարձել է նաև TRIPP նախագծին։

«TRIPP-ի նման նախագծերում մասնակցում են տարբեր կողմեր,  հիմնական բանակցությունները տեղի են ունենում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են ադրբեջանական կողմին. «Դա միանգամայն բնական է, քանի որ առանց Ադրբեջանի մասնակցության այդ ծրագրի իրականացումն անհնար է։ Մեզ տեղեկացնում են, որ աշխատանքները շարունակվում են։ Ֆիզիկական աշխատանքների մեկնարկը տեղափոխվել է 2027 թվական։ Մենք կարծում ենք, որ որքան շուտ այս ծրագիրն իրականացվի, այնքան լավ։ Այն օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին, ինչպես նաև տարածաշրջանի պետություններին»:

Բայրամովը չի բացառել առաջիկայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ նոր հանդիպման հնարավորությունը։ Նա նշել է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումները կանոնավոր բնույթ են կրում։

«Մեր վերջին հանդիպումը կայացել է Բիշքեկում։ Հենց այդ ժամանակ մենք պայմանավորվեցինք երկկողմ հանդիպումները շարունակելու անհրաժեշտության մասին», -հայտարարել է Բայրամովը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի