ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացների ժամանումը Մոսկվա արդյունք չի տվել դեպի խաղաղություն շարժվելու ուղղությամբ. Ռուսաստանը, ընդհակառակը, մտադիր է ուժեղացնել հարձակումները Ուկրաինայի վրա ամբողջ ձմռանը՝ փորձարկելով դիմադրելու նրա կարողությունը, ինչպես նաև Կիևի դաշնակիցների վճռականությունը։ Այս մասին  Bloomberg-ին հայտնել են աղբյուրները, փոխանցում է Meduza-ն։

Գործակալության աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ Ռուսաստանը նախատեսում է առաջիկա վեց ամիսների ընթացքում ուժեղացնել Ուկրաինայի էներգետիկ և ջեռուցման ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ փորձելով մարդկանց կյանքը անտանելի դարձնել, ինչպես նաև ուժեղացնել հիբրիդային հարձակումները և քաղաքական միջամտությունը Եվրոպայում՝ փորձելով խաթարել Կիևի աջակցությունը։

Bloomberg-ի աղբյուրներից մեկի կարծիքով՝  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակնկալում է ավելի ուժեղ դիրքում կարող է  լինել հաջորդ գարնանը։ Մեկ այլ աղբյուր հավելում է, որ խաղաղության լուրջ բանակցությունները քիչ հավանական են մինչև հաջորդ տարի։

Bloomberg-ի աղբյուրները ասել են, որ Պուտինը չի ցուցաբերել իր դիրքորոշումը մեղմելու որևէ նշան, չնայած ԱՄՆ-ի վերջին ազդանշաններին, որ նոր գաղափարներ են անհրաժեշտ փակուղի մտած խաղաղության բանակցությունները վերակենդանացնելու համար։

Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները սեպտեմբերի 5-ին մեկնել էին  Մոսկվա և հանդիպել Պուտինի հետ, իսկ հաջորդ օրը այցելել Կիև: Financial Times-ի աղբյուրների համաձայն՝ Կիևում իրենց բանակցությունների ընթացքում երկու կողմերը, ընդհանուր առմամբ, ընդունել են, որ պատերազմը, հավանաբար, չի ավարտվի մինչև ձմեռ․ Ուիթկոֆն  ու Քուշները քննարկել են Ուկրաինային այս դժվարին ժամանակահատվածում օգնելու ուղիները:

Թրամփի ներկայացուցիչների Մոսկվա և Կիև այցի ժամանակ Պուտինը հրամայել էր  երեք օրով դադարեցնել Կիևի վրա ավիահարվածները։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, իր հերթին, խոստացել էր, որ Կիևը  կապահովի «ռուսական օդային տարածքի բնականոն գործունեությունը, որպեսզի ամերիկացի բանակցողները կարողանան անվտանգ ժամանել»։ Սակայն սեպտեմբերի 8-ին Ռուսաստանը վերսկսել է Կիևի ավիահարվածները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի