ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը  (CENTCOM) ոչնչացրել են հինգ իրանական նավթատար լցանավ, այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ բալիստիկ հրթիռային հարձակում է իրականացրել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա: CENTCOM-ի մամուլի ծառայությունը այս մասին հայտնել է X սոցիալական ցանցում:

Նշվում է, որ ռազմանավը հաջողությամբ խուսափել է իրանական հարձակումների փորձերից և շարունակել է պարեկել տարածաշրջանային ջրերում։ Ամերիկյան անձնակազմից ոչ ոք չի տուժել։

CENTCOM-ը հայտնել է, որ ոչնչացրել է ԻՀՊԿ-ի M/T Kaviz, M/T Charminar, M/T Horizon 1 և M/T Riesco նավթատար  լցանավերը  Օմանի ծոցում, ինչպես նաև՝ M/T Derya նավը Խարգ կղզու մոտ։ Ամերիկյան ուժերը անձնակազմին հրահանգել են լքել նավը, նախքան դրանց հարվածելն ու շարքից հանելը։

Ամերիկյան ուժերի պնդմամբ՝ Իրանը տանկերներն օգտագործել է որպես միլիարդավոր դոլարների ստվերային ցանցի մաս, որը ֆինանսավորում է ԻՀՊԿ-ին և նրա տարածաշրջանային պրոքսիներին: Իրանը միջոցներ չունի այդ նավերը պաշտպանելու համար։

Իրանն էլ ի պատասխան հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ԱՄՆ թիրախների ուղղությամբ, հայտնել են իրանական պետական ​​լրատվամիջոցները։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարության մեջ նշել է, որ «պարտված, հուսահատ ահաբեկչական և ագրեսոր ամերիկյան բանակը» հարձակվել է մի քանի իրանական առևտրային և նավթային տանկերների վրա։

Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը գործողություն են սկսել Հորդանանում գտնվող ԱՄՆ-ի «Ալ-Ազրաք» բազայի դեմ՝ օգտագործելով պինդ և հեղուկ վառելիքով բալիստիկ հրթիռներ։ Գործողությունը թիրախավորել է F-35, F-16 և F-15 ռազմական ինքնաթիռների վերանորոգման և սպասարկման անգարները, նախապատրաստման տարածքները և տեղակայման դիրքերը, ինչպես նաև կործանիչների անգարները՝ ։

Իրանը չորեքշաբթի առավոտյան նաև  հայտարարել է, որ թիրախավորելու է Քուվեյթի և Բահրեյնի ափերի մոտ գտնվող նավթատար լցանավերը՝ ի պատասխան իր նավերի վրա ԱՄՆ-ի կողմից կատարված հարվածների՝ կոչ անելով անձնակազմին լքել իրենց նավերը, ըստ IRNA պետական ​​լրատվական գործակալության։

«Մենք զգուշացնում ենք Քուվեյթի և Բահրեյնի նավահանգիստներում գտնվող բոլոր նավթատար տանկերներին, որոնք հյուրընկալում են այս ահաբեկիչներին և նրանց չարիքների գործընկերներն են, անկախ նրանից՝ խարիսխ են գցել, թե՝ նավահանգստում, մենք զգուշացնում ենք նրանց լքել իրենց նավերը, քանի որ դրանք կդառնան թիրախ», – ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։ Միաժամանակ, ավելի ուշ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  հայտարարել է, որ հարձակվել է Պարսից ծոցում գտնվող երկու ամերիկյան նավերի և ութ նավթատար տանկերի վրա։

Հորդանանի ՀՕՊ համակարգերն էլ ոչնչացրել են Իրանի տարածքից արձակված 20 բալիստիկ հրթիռներից 18-ը։ Այս մասին  հաղորդել է պետական ​​լրատվական գործակալությունը՝ հղում անելով զինված ուժերին։ Նշվում է,որ երկու հրթիռ ընկել է անմարդաբնակ տարածքներում, և զոհեր չկան։  Մոնիթորինգի և գնահատման գործողությունները շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի