Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ քաղաքապետը նրան անվանել էր «անբարտավան ու անպարկեշտ» և հայտարարել, որ «շատ խիստ կպատժվի, եթե հաջորդ անգամ բերանը բացի»։

Զարոկյանի խոսքով՝ քաղաքապետի զայրույթի պատճառն այն էր, որ ինքը նիստի ընթացքում բարձրաձայնել է քաղաքային իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմի և կոռուպցիոն ռիսկերի մասին։

«Ես չգիտեմ՝ ինչի՞ց նեղացավ․ որովհետև իրենց անգրագիտության մասին խոսեցի խցանումների հարցով և հարց բարձրացրի կոռուպցիայի մասին։ Երթևեկության կազմակերպման կենտրոն են ստեղծել՝ աշխատավարձի համար ամսական 41 միլիոն դրամ հատկացումով, իսկ տնօրեն են նշանակել Ավինյանի զարմիկի ամուսնուն՝ Էդվարդ Այվազյանին, ով 1,8 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, բայց ոլորտի մասնագետ չէ։ Երեք տարի է՝ ասում ենք՝ դրսից երթևեկության ինժեներ, խցանումների մասնագետ բերեք, բայց բերել են բարեկամին։ Ասում եմ՝ անգրագետ եք, չեք կարողանում անել, մասնագե՛տ բերեք, նեղանում են»,- նշեց Զարոկյանը։

Ավագանու անդամը նաև նշեց, որ Այվազյանը տարիներ առաջ «Ինշին» ՍՊԸ-ի ղեկավարն էր, որին քաղաքապետարանն առանց մրցույթի տրամադրել էր Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներում գտնվող մեծ գովազդային վահանակները, որոնք ամսական միլիոնավոր դրամների եկամուտ են ապահովում։

Զարոկյանը ցուցադրեց լուսանկարներ՝ պնդելով, որ պարեկներն իրենք են երթևեկելի հատվածներում կանգնելով կամ վարորդների հետ զրուցելով արհեստական խցանումներ գոյացնում։ Անդրադառնալով երկրորդ շարքում կայանելու խնդրին՝ նա ընդգծեց․ «2024 թվականին արդեն 17,000 տուգանք է կիրառվել երկրորդ գծում կայանելու համար։ Մենք երեք տարի առաջ առաջարկել էինք կարմիր գծերի փոխարեն 5-րոպեանոց կանգառի հատվածներ ստեղծել, որպեսզի առաքիչները, տաքսիները կամ քաղաքացիները մարդ իջեցնելու կամ ապրանք հանձնելու համար չփակեն երկրորդ գիծը»։

Մանրամասները՝ տեսանյութում։