Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի մի քանի շրջանների վրա, այդ թվում՝ Պերմի երկրամասի և Ռոստովի մարզի վրա, գրում է Current time-ը։

Ուկրաինական մոնիթորինգային տելեգրամ ալիքներ Exilenova+ և Supernova+-ը հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Պերմի բազմահարկ շենքին։ Լուսանկարներում և տեսանյութերում երևում են շենքի վերին հարկերում բռնկված հրդեհի հետևանքները։

Supernova+-ը նաև հաղորդում է, որ հարվածի թիրախը Պերմի նավթավերամշակման գործարան «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզն» է, որը բազմիցս ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Այս նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի ամենամեծերից մեկն է: Դրա տարեկան հզորությունը գերազանցում է 13 միլիոն տոննա նավթ, և նավթամթերքի ավելի քան 50%-ը արտահանվում է։

Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինը հայտնել է, որ տարածաշրջանի վրա խոցվել է 27 անօդաչու թռչող սարք, վնասել է բնակելի շենք: Նա նաև հայտնել է, որ մեկ մարդ զոհվել է, իսկ չորսը՝ վիրավորվել:

Exilenova+–ը հրապարակել է NASA-ի FIRMS ծառայության լուսանկարը, որտեղ, ըստ ալիքի տվյալների, արձանագրվել է Տագանրոգի ավիաբազայում բռնկված հրդեհ։ Այս տեղեկությունը դեռևս անկախ աղբյուրներով հաստատված չէ։

Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը սեպտեմբերի 7-ի առավոտյան հայտնել էր, որ օդային հարձակումը հետ մղելու ընթացքում մոտ 25 անօդաչու սարք է ոչնչացվել Նովոշախտինսկ քաղաքում և մարզի յոթ շրջաններում՝ Ազովի, Չերտկովի, Շոլոխովի, Միլերովի, Վերխնեդոնսկի, Կաշարի և Ուստ-Դոնեցկի շրջաններում։

«Տուժածների և գետնի վրա ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Տեղեկությունը դեռ ճշտվում է»,- գրել է նա։

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի, Տամբովի և Ուլյանովսկի մարզերի, բռնակցված Ղրիմի, Թաթարստանի, Ուդմուրտիայի, Չուվաշիայի,Պերմի երկրամասի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրերի վրա  որսացել և խոցել է ուկրաինական 306 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը ՝ Էմմա Չոբանյանի