Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
Բոլորը

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին ներկա է եղել նաև ԱԽ գործող քարտուղար Ալեն Սիմոնյանը։ Չնայած այն հանգամանքին, որ հենց այսօր տեղի է ունենում նրա հարսանեկան արարողությունը, Սիմոնյանը ժամանակ է գտել անձամբ մասնակցելու Գրիգորյանի գրքի շնորհանդեսին։

Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը կիսվել է իր անձնական հուշերով, հեղափոխությունից հետո կյանքի կտրուկ փոփոխություններով և պատասխանել է հասարակության շրջանում հաճախ հնչող քննադատություններին։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Արմեն Գրիգորյանը հրավիրվա՞ծ է իր հարսանիքին, Ալեն Սիմոնյանը դրական պատասխան է տվել՝ հավելելով, որ Գրիգորյանը խոստացել է անպայման գալ․ «Այո՛, հրավիրված է։ Ասել է, որ գալու է։ Եթե նույնիսկ ես չգայի, ինքը միևնույն է կգար»։

Խոսելով իրենց հարաբերությունների մասին՝ Սիմոնյանն ընդգծել է, որ դրանք միշտ եղել են և մնում են շատ լավ ու ընկերական․ «Արմենը մշտապես եղել է այն եզակի մարդկանցից մեկը, որի հետ ես երբևիցե որևէ դառը խոսակցություն նույնիսկ չեմ ունեցել»։

Արձագանքելով այն քննադատություններին, թե հեղափոխությունից տարիներ անց դրա գաղափարները այդպես էլ մնացել են անկատար կամ դավաճանվել են, Ալեն Սիմոնյանը նշել է, որ նման կարծիք հայտնողները պարզապես չեն հասկացել, թե ինչի մասին է եղել հեղափոխությունը․ «Իհարկե, կային մարդիկ, որոնք օրինակ մտածում էին (մի քիչ ուռճացնելով ասեմ)՝ հեղափոխության հաջորդ օրը հրապարակում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին խարույկի վրա վառելու են, կամ պատկերացնում էին, որ փողոցում մարդիկ են կանգնած լինելու, որ բոլորին գումար բաժանեն։ Կամ էլ նախկին իշխանության ներկայացուցիչներից շատ գործարարներ ու քաղաքական գործիչներ մտածում էին, թե Նիկոլ Փաշինյանը եկավ, իրենք կարող են գալ, լինել նրա աշխատողները, ու ոչինչ չի փոխվելու»։

Լրագրողի դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոստովանել էր, որ եղել են օրեր, երբ ինքն անիծել է վարչապետ դառնալու օրը, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ իր մոտ նման զգացողություն երբեք չի եղել։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ իշխանության գալուց հետո երկար ժամանակ երջանիկ չի եղել․ «Կարող եք չհավատալ, բայց միանշանակ հետ նայելով կարող եմ ասել, որ մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու ավելի հանգիստ էի ապրում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան