Գավառի քաղաքապետն ու Նիկոլ Փաշինյանի քայլարշավի մասնակիցը սպառնո՞ւմ են վերահսկողական ծառայությամբ

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանն ու «Իմ քայլը» դաշինքով առաջադրված, վարչապետի վերահսկողության ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը «դաշինք» են կազմել և աջ ու ձախ սպառնալիքներ են հնչեցնում: Նրանք համայնքապետերին, մարզային ու համայնքային կառույցների ղեկավարներին պարտադրում են, որ Հայկ Սարգսյանի համար քվեներ ապահովեն: Այս մասին փոխանցում են Գեղարքունիքի մարզի մեր աղբյուրները:

Նրանց տեղեկացմամբ՝ պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանն ու Գավառի քաղաքապետը որպես գործիք օգտագործում են վարչապետի վերահսկողական ծառայությունը։ Բանն այն է, որ նրանք գյուղապետերին և նշյալ կառույցների ղեկավարներին սպառնում են անակնկալ ստուգումներ իրականացնել իրենց կառույցներում, չարաշահումներ բացահայտել և երկրով մեկ խայտառակ անել: Իսկ ընտրություններում իրենց աջակցելու դեպքում խոստանում են «ջրել» նրանց չարաշահումները, եթե այդպիսիք հայտնաբերվեն:

Այս տեղեկությունների շուրջ փորձեցինք զրուցել Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ: Վերջինս, լսելով մեզ հետաքրքրող թեմայի մասին, սկսեց խուսափողական պատասխաններ տալ:

«Ես հիմա այնպիսի տեղ եմ, որ չեմ կարող պատասխանել: Ես բանի չեմ խառնվում, հիմա չեմ պատասխանի»,- ասաց նա և անջատեց հեռախոսը: Մինչ այդ, սակայն, նա մի ուշագրավ վրիպում թույլ տվեց։ Երբ մենք տվեցինք Հայկ Սարգսյանի անունը և դեռ հարցը չէինք շարունակել, Գուրգեն Մարտիրոսյանը շտապեց հերքել մի բան, որի մասին դեռ չէինք հարցրել: «Չկա նման բան»,-ասաց նա ապա սկսեց ծիծաղել։

Թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք նաև պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանից: Նա այս տեղեկությունների մասին ասաց. «Եթե մի հոգի կհայտնվի, որ այդպիսի բան կասի, ես պատրաստ եմ իմ թագավորության կեսը տալ իրենց: Այստեղ ընկերական միջավայր է: Մենք ասում ենք, որ ձեր քվեն տվեք «Իմ քայլը» դաշինքին»:

Ի դեպ, աղմուկը Հայկ Սարգսյանի անվան շուրջ չի դադարում: Նախորդ ամիս գրել էինք, որ նա համայնքի ղեկավարների հետ հանդիպելիս ներկայանում է վարչապետի բարեկամ, ընկեր և ասում, որ պետք է իր օգտին քվեարկել: Ուսումնասիրելով Հայկ Սարգսյանի նախընտրական հոլովակները՝ արձանագրեցինք, որ նա դրանցում ևս օգտագործում է Նիկոլ Փաշինյանին: Բանն այն է, որ բոլոր կադրերում նա և Փաշինյանն են՝ հեղափոխության օրերից:

Հայկ Վարդանյան