Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ

Լուրեր

21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
Բոլորը

Օգոստոսի 5-ին ՆԳՆ ոստիկանության պարեկները Երևանում մոտոցիկլետներով ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների բազմաթիվ խախտումներ։ Արդյունքում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ, որոնց վարորդների նկատմամբ արձանագրվել են վարորդական իրավունքի բացակայության, համարանիշերի օգտագործման կանոնների խախտման, ԱՊՊԱ պայմանագրի բացակայության և այլ իրավախախտումների դեպքեր։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 5-ին Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում մոտոցիկլետներով ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ուշադրության կենտրոնում էին հատկապես մոտոցիկլետավարների կողմից ճանապարհային երթևեկության և հաշվառման համարանիշերի օգտագործման կանոնների խախտումները։

«Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 34 մոտոցիկլետ։ Մասնավորապես, հայտնաբերվել են առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 22, մոտոցիկլետի հաշվառման համարանիշի նիշը փակելու՝ 17, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով վարելու՝ 6, ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո մոտոցիկլետն այդ համարանիշերով վարելու 2 և այլ իրավախախտման դեպքեր։

Հաշվառման համարանիշը փակելու կամ դրա տեսանելիությունը որևէ եղանակով սահմանափակելու փորձը վարչական պատասխանատվությունից խուսափելու միջոց չէ։ Պարեկային ծառայողների տեսադաշտից նման խախտումները չեն վրիպում։

25 հազար դրամ և 2 տուգանային միավոր է նախատեսված տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելու համար։

Առանց հաշվառման համարանիշի, փոխարինված կամ այլ համարանիշով մոտոցիկլետ վարելն առաջացնում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով, իսկ վարելու իրավունք չունեցող կամ վարելու իրավունքից զրկված անձի նկատմամբ սահմանված է 200 հազար դրամ տուգանք։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել հաշվառման համարանիշերի օգտագործման կանոնները, զերծ մնալ դրանք փակելուց, ծալելուց կամ տեսանելիությունը որևէ եղանակով սահմանափակելուց և երթևեկել բացառապես պատշաճ փակցված և ընթեռնելի համարանիշով։

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և իրավախախտումների կանխարգելմանն ուղղված ուժեղացված ծառայությունները շարունակական են»,- ասվում է հաղորդագրությունում։