«Իսպանիան ավերված երկիր է»․ Թրամփը կրկին կոշտացրել է հռետորաբանությունը Մադրիդի հասցեին

Լուրեր

27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության տարափ է հեղել Իսպանիայի հասցեին։ Սա տեղի ունենում ոչ  առաջին անգամ, և, անշուշտ, վերջինը չէ։ Այժմ Ամերիկայի նախագահը քննադատել է  Իսպանիային՝ Սեուտայի ​​միգրացիոն ճգնաժամի ֆոնին՝ անվանելով «ավերված երկիր», գրում է Euronews-ը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարոկկոյից հազարավոր միգրանտներ ներխուժել են Իսպանիա ու Մադրիդը ստիպված է եղել զորքեր տեղակայում Սեուտայում։

«Իսպանիան կլինի ավերված երկիր։ Ես նախկինում էլ պահանջներ  ունեցել եմ Իսպանիայից, քանի որ այն լավ չի կատարում ՆԱՏՕ-ի առաջ իր  պարտավորությունները։ Չի վճարում այն, ինչ պետք է վճարեր», – ասել է Թրամփը բրիտանական պահպանողական GB News հեռուստաալիքի հաղորդավար Բև Թերների հետ հարցազրույցում։

«Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, շատ տխուր է», – հավելել է  նա՝ մեկնաբանելով Սեուտայում ստեղծված իրավիճակը։

Միևնույն ժամանակ, հուլիսին, Սեուտայի ​​ճգնաժամից մի քանի շաբաթ առաջ, Սպիտակ տան ղեկավարը գոհունակություն էր  հայտնել Իսպանիայի ռազմական ծախսերի աճի կապակցությամբ։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ աճը միայն 2025 թվականին կհասնի 50%-ի՝ ավելի քան 34 միլիարդ եվրոյի կամ երկրի ՀՆԱ-ի 2.1%-ի։ Սա երեք տասնամյակի ընթացքում առաջին դեպքն է, երբ գերազանցվում է 2% շեմը։

«Պետք է ասեմ, որ ես խնդիրներ ունեի Իսպանիայի հետ, և դեռ խնդիրներ ունեմ, բայց այսօր նրանք ամբողջությամբ քավել են իրենց  մեղքը։ Իսպանիան այսօր շատ առատաձեռն էր… նրանք համաձայնեցին կատարել կարևոր  վճարման խնդրանքը, և եթե նրանք դա չանեին, մենք նույնիսկ չէինք խոսի նրանց հետ», – ասել էր  նա այն ժամանակ՝ Air Force One ինքնաթիռում՝ Թուրքիայում ռազմական հանդիպումից հետո Վաշինգտոն մեկնելու ճանապարհին։

Սակայն հուլիսի վերջին Աֆրիկայում գտնվող իսպանական անկլավ միգրանտների  զանգվածային  ներխուժումից անմիջապես հետո Թրամփն իր բնորոշ ոճով կրկին փոխել է  հռետորաբանությունը և Սեուտայում ստեղծված իրավիճակն օգտագործել ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի համար, որտեղ այս աշնանը հանրապետականների համար կարևոր միջանկյալ ընտրություններ են անցկացվելու։

«Գիտե՞ք, ես տեսա, թե երեկ ինչ էր տեղի ունենում Իսպանիայում, և հետևում էի այդ աղետին։ Դա նման էր երկիր հարյուր հազարավոր մարդկանց ներխուժմանը։ Եվ նույնը տեղի կունենա նաև մեզ մոտ, եթե հանրապետականները չընտրվեն», – այն ժամանակ հայտարարել էր Թրամփը։

«Եթե մենք իշխանության չլինենք, մեր երկիրը կենթարկվի այնպիսի մասշտաբի ներխուժման, որ Իսպանիայում տեղի ունեցածը դրա համեմատ մանրուք կթվա», – հավելել էր նա ԱՄՆ նախագահը։

 

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի