«Ռուսաստանի երկաթուղիների» «թունավորության» հարց ոչ ոք չի բարձրացնում, բացի Փաշինյանից․ Օվերչուկ

Լուրեր

27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
Բոլորը

Ըստ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսաստանի երկաթուղիները» «թունավոր են Հայաստանի համար»․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, որ, իբր, «Ռուսաստանի երկաթուղիները» ինչ-որ պատժամիջոցների պատճառով թունավոր են Հայաստանի համար, սակայն «Ռուսաստանի երկաթուղիները» Ռուսաստանի տարածքով բեռնափոխադրումներ են իրականացնում՝ տարանցիկ բեռներ, օրինակ դեպի Եվրոպա, և ոչ ոք «Ռուսաստանի երկաթուղիների» նկատմամբ որևէ թունավորության կամ պատժամիջոցային սահմանափակումների հարց չի բարձրացնում, բացի Փաշինյանից»,- լրագրողներին ասել է նա։

Բացի այդ՝ Օվերչուկը հայտարարել է, որ Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի փոխանցման հարցը, պաշտոնական որևէ հարցում չի եղել։

«Հարցը, որպես այդպիսին, խորությամբ չի քննարկվել։ Պաշտոնական որևէ հարցում չի եղել», -լրագրողներին ասել է նա։

Ենթադրելի է, որ Օվերչուկի՝ Փաշինյանին վերագրվող «Ռուսական երկաթուղիները թունավոր են Հայաստանի համար» խոսքերը  վերաբերում են  ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, ըստ որի՝ «Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարումը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պայմաններում խնդիր է դարձել Հայաստանի մրցունակության համար ու այդ հանգամանքը միջազգային ներդրողների և բեռնափոխադրողների համար ռիսկ է և կարող է խոչընդոտել Հայաստանի ինտեգրմանը միջազգային երկաթուղային ցանցին»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ անդրադառնալով Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է և պետք է ծառայի Հայաստանի շահերին։ «Վճռականորեն ասում եմ՝ երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին»,- ասել էր Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար կարևոր է ունենալ իր շահերին համապատասխան գործող և արդյունավետ երկաթուղային համակարգ։ Նա նաև ռուսական կողմին խնդրել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ երկրի։

«Ռուսաստանի գործընկերների հետ քննարկումների փուլում ենք։ Այժմ կա հնարավորություն 400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու, և դա լավ հնարավորություն է։ Այդ փաթեթի մեջ կարող են լինել կոմպոնենտներ, որոնք ՌԴ-ի շահերի տեսակետից ավելի բարենպաստ միջավայր կձևավորեն»,- նշել էր նա։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

.