Ինչո՞ւ է գրավադրվում ՀԷՑ-ը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

80 մլն դոլար «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրավ է դնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կանոնադրական կապիտալի մոտ 70 տոկոս բաժնետոմսերը՝ 80 մլն վարկի դիմաց: ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորմամբ՝ նպատակը Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը և էներգետիկ անկախության և արդյունավետության բարձրացմանը նպաստելն է:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը, մինդեռ, Factor.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ նոր վարկի ձեռք բերման հետ կապված բավարար տեղեկատվություն չկա, իսկ ներկայացված հիմնավորումներն էլ, նրա խոսքով, «լղոզված են»:

«2016 թվականի ֆինանսական հաշվետվություններից երևում է, որ ՀԷՑ-ի կապիտալում բավական մեծ վարկերի և փոխառությունների մասնաբաժին կա՝ մոտ 95 մլն դոլար: Եվ ուշագրավն այն է, որ 40 մլն եվրոյի կարգի գումարը շուկայականից բարձր տոկոսադրույքով նախկին բաժնետիրոջ կողմից տրված փոխառություն է: Եթե մենք այս կոնտեքստում դիտարկում ենք, որ վարկը փոխարինվում է կամ ռեստրուկտուրիզացիայի է ենթարկվում, այսինքն՝ վարկային ավելի մեղմ պարտավորություններ է ՀԷՑ-ը ստանում՝ փոխարինելով շուկայականից բարձր գներով փոխառությունների դիմաց վճարները համեմատաբար ավելի բարենպաստ պայմաններով, դա միայն դրական է, բայց այստեղ էլ հարցեր կան, թե սա՞ է արդյոք հիմնական մոտիվացիան»,- նշեց Արտակ Մանուկյանը՝ կասկած հայտնելով, որ վերջում գուցե պարզվի՝ խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակով անարդյունավետ խաղացողների համար վարկ են վերցնում:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի բաժնետոմսերի՝ վարկատուներին անցնելու հնարավորությանը, ապա դրանք, տնտեսագետի խոսքով, ռազմավարական նշանակության օբյեկտներ են, որտեղ կա բազմաֆունկցիոնալ վերահսկողություն:

Պետությունը, ըստ Մանուկյանի, ունի անհրաժեշտ գործիքակազմ՝ այդ ռազմավարական օբյեկտներըի կառավարումն անհրաժեշտության դեպքում իր ձեռքում պահելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան