ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
Բոլորը

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը, հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին, Ռուսաստանի կողմից հնարավոր ճնշման գործիքներին և Հայաստանի ռազմավարական շահերին։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի մասին՝ Նորայր Նորիկյանը նշեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո ՌԴ նախագահի կողմից շնորհավորանքի բացակայությունը արդեն իսկ խոսուն էր, և հարաբերությունները գտնվում են զգայուն փուլում։

«Խորհրդարանական ընտրություններից հետո, և առավել ևս՝ արդյունքների ամփոփումից հետո անգամ՝ Պուտինը չշնորհավորեց Փաշինյանին։ Դա, իմ կարծիքով, բավականին բարձրաձայն իրադարձություն էր, թեև Հայաստանում փորձ արվեց խլացնել այն։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տեղափոխվել են բավականին զգայուն դաշտ։ Հարցը շատ պարզ է՝ սա դեռ առճակատում է, ինչ-որ մի մասով։ Չէ, կշռային կատեգորիաներն այնպիսին են, որ Հայաստանն իր բոլոր ռեսուրսներով ու ներուժով չի համապատասխանում այն կշռային կատեգորիային, որ կարողանա Ռուսաստանի հետ առճակատման գնալ։ Եվ այս առումով նույնիսկ Արտաքին գործերի նախարարի երեկվա հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արված ենթատեքստերը, ժեստերը, ուղերձները բերում են նրան, որ Հայաստանը հակված է Ռուսաստանի հետ չսրել հարաբերությունները, որը բխում է նաև Հայաստանի ռազմավարական շահերից»։

Ըստ Նորիկյանի, Ռուսաստանը հարաբերությունները կարգավորելու փոխարեն կարող է դիմել ճնշման տարբեր գործիքների կիրառմանը։

«Այս գործընթացում, իհարկե, իրենք փորձելու են հիբրիդային պատերազմին բնորոշ բոլոր գործիքակազմերը կիրառել։ Կամ տնտեսական, այսպես ասած, էմբարգոների շարունակությունն է՝ առանձին, ասենք, ձեր ծիրանը չենք ընդունում, ենթադրենք։ Երկրորդ խնդիրը կարող է ավելի գլոբալ սցենարը, եթե զարգանա, կարող է առավել քան դիտարկվի ռազմաքաղաքական հարթության համատեքստում։ Ասենք մոտավորապես՝ Հայաստանը ձիու քայլ անի, դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, և փորձ անի, ասենք պաշտոնապես Եվրոմիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու։ Այդ դեպքում ընդհանուր առմամբ քննարկման առարկա կդառնա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերանայման ամբողջ համալիրը»։

Բանախոսը հատուկ անդրադարձավ Հարավկովկասյան երկաթուղու խնդրին՝ այն համարելով Հայաստանի ինքնիշխանության և արժանապատվության հարց։

«Որևէ մեկը կասկած ունի՞, որ Հարավկովկասյան երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Հայաստանի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ իրավունք ունի՞ ինքը տնօրինելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իրավունք չունի կամ զրկված է իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, առավել ևս, երբ տվյալ դեպքում այդ գույքի հետագա կառավարման ռազմավարությունն իսկապես բխում է տարածաշրջանում Հայաստանի ապաշրջափակման, Հայաստանի տնտեսական զարգացման գերխնդիր հանդիսացող հարցից։ 

Հարյուր տարի, երկու հարյուր տարի ընդհանրապես մեզ վերածել են քոռ բուի, բոլոր կոմունիկացիաները, լոգիստիկ ուղղությունները շրջանցել են Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը դուրս է մնացել որևէ գլոբալ ցանցի մասնիկը դառնալու հնարավորությունից՝ ինչ է թե՝ մեր եղբայր Ռուսաստանը չջղայնանա, չզայրանա կամ իր ռազմավարական շահերը չանտեսվեն կամ չոտնահարվեն»։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից որոշ քաղաքական գործիչների ձերբակալությունների վերաբերյալ հնչեցրած մտահոգություններին, Նորայր Նորիկյանը շեշտեց, որ այդ անձինք չեն կարող նույնացվել հայ-ռուսական բարեկամության հետ։

«Ստացվում է հետևյալը. ովքեր ձերբակալվում են, Ռուսաստանի բարեկամներն են, ովքեր չեն ձերբակալվում՝ Ռուսաստանի թշնամիներն են։ Ես ինձ Ռուսաստանի թշնամի չեմ համարում։ Ճիշտ հակառակը, ես որևէ մեկին թշնամի չեմ համարում։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Իմ շահերի առանցքում, իմ գործունեության առանցքում իմ պետությունն է։ Ռոբերտ Քոչարյանն էլ հայ-ռուսական հարաբերությունների մարմնավորող խորհրդանիշը չէ։ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը մարմնավորող խորհրդանիշը չէ։ Ո՞նց բացատրենք մեր ռուս բարեկամներին, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ Հայաստան է եկել 40 տարեկան հասակում։ Ո՞նց բացատրենք։ Որ այդ մարդու գոյությունը, գործունեությունը ճիշտ հակառակը՝ բացասական երանգ է հաղորդում հայ-ռուսական հարաբերություններին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան