ՀՀ-ին ռուսական ռազմական ներկայություն պետք չի․ Թուրքիան ուզում է հարձակվել, 102-րդ բազա՞ն է խանգարում․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Կոնֆլիկտաբան, «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը Factor TV-ի հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման նշանակությանը, հայ-ռուսական հարաբերություններում առկա փոփոխություններին և Ռուսաստանի Դաշնության հնարավոր գործիքակազմին՝ Հայաստանի դեմ։

Անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ Արսեն Խառատյանը նշեց, որ այն տեղի է ունենում միանգամայն նոր իրողությունների համատեքստում։

«Սա առաջին հանդիպումն է ապրիլի 1-ին տեղի ունեցած, մեզ բոլորիս հայտնի դարձած, գոնե տեսագրային բաց հատվածում լարված խոսակցություն ունեցած հանդիպումից հետո, որն այն ժամանակ էլ գնահատել էինք որպես աննախադեպ։ Այն իմաստով, որ, կարծես թե, սովորաբար այդպիսի խոսակցությունները փակ դռների հետևում են լինում, այստեղ Պուտինն էր որոշել, որ որոշ հարցեր պիտի բաց խոսվի։ Նաև այն, որ չի շնորհավորել, չէ՞, Պուտինը փաստացի չի ճանաչում կամ գոնե ֆորմալ որևէ կերպ կապ չի հաստատել Փաշինյանի հետ՝ որպես Հայաստանի վարչապետ»։

Խառատյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանն այլևս չի թաքցնում իր նախապատվությունը Հայաստանի ներքաղաքական դաշտի որոշ ուժերի նկատմամբ, ինչը նախկինում այդքան ցայտուն չէր։

«Ռուսաստանը ստիպված է բացահայտ ցույց տալ, թե որոնք են իրենց համար առավել նախընտրելի ուժերը։ Այ դա ինչո՞ւ է շատ կարևոր, որովհետև նախկինում բոլորը միևնույնն է ռուսական պիտի լինեին։ Նախկինում եղել էր այսպես՝ ո՞վ է ավելի մոտ, ո՞վ ավելի շատ կարող է պրոռուսական լինել։ Հիմա այդպես չէ։ Եվ դա առավելապես այդպես չէ, որովհետև ընդհանուր առմամբ շատ բան է փոխվել տարածաշրջանում, հակապես Արցախի ուղղությամբ անվտանգային ճարտարապետության փոփոխության արդյունքում, և նաև, իհարկե, ուկրաինական պատերազմի, որովհետև Ռուսաստանը փաստացի համարյա ամեն ուղղությամբ կորուստների մեջ է և իր ազդեցության գոտիները փոփոխվում են»։

Կոնֆլիկտաբանը կասկածի տակ է դնում այն տարածված թեզը, թե ռուսական ռազմաբազայի առկայությունը զսպում է Թուրքիային Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններից։

«Թուրքիան խնդիր ունի՞ Հայաստանի դեմ հարձակվել և ուղիղ օկուպացնել այս երկիրը։ Այսպիսի հարց տեսե՞լ ենք մենք։ Սիրիայում էլ ռուսական դրոշ կար, չհարձակվե՞ց, որտեղ ուզեց, երբ ուզեց։ Լիբիայում իրար դեմ խնդիրներ չունեի՞ն։ Ուկրաինային չի՞ օգնում Թուրքիան հիմա։ Այդ պարզունակ տրամաբանության մեջ են դնում, ասում են՝ ավելի լավ է ռուսը, քան թուրքը։ Սա պարզունակ մանիպուլյացիա է տեղի ունենում»։

Խոսելով Հայաստանի ռազմավարական ընտրության մասին՝ Խառատյանը շեշտում է սեփական ճանապարհը գտնելու կարևորությունը՝ դուրս գալով պարտադրված երկընտրանքներից։

«Մեզ մոտ ի՞նչ է լինելու։ Դե խոսել է ինքը՝ Փաշինյանը, ապրիլի 1-ին ասել է՝ հանրաքվե կանենք և այլն, հանրաքվեն էլ դարձրել են դամոկլյան սուր իրենց գլխին։ Հանուն ինչի՞ ենք մենք այս ամեն ինչը անում։ Հանուն մարդու մասին լինի այս պետությունը։ Այսինքն՝ պետությունը ոչ թե լինի մարդուն դիտարկի որպես ռեսուրս, այլ որպես արժեք առաջին հերթին։ Որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը իսկապես ցանկալի լինի, հպարտություն լինի, որ Հայաստանում ցանկանան ապրել, որ համատեղ համակեցություն ստեղծեն»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան