Վարչապետը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի հետ
Քաղաքականություն
01.09.2026 | 10:05
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման, տարածաշրջանային գործընթացների և TRIPP նախագծի իրականացման ընթացքի ու առաջիկա ծրագրերի հարցերը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ:
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և տեղի ունեցող զարգացումներին: Ընդգծվել է TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Այդ համատեքստում, մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղրդագրությունում։

