Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ, և ՀՀԿ-ն պատասխանատու է դրա համար․ Անդրիաս Ղուկասյան

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը պնդում է՝ իր պաշտպանյալը եղել է քաղբանտարկյալ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մեժլումյանը՝ շեշտելով, որ Ղուկասյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը մերժվել էր քաղաքական դրդապատճառներով, ինչի վերաբերյալ իրավական գնահատական է տրվել ՄԻԵԴ-ում։

«Մենք Եվրոպական դատարան էինք դիմել կալանավորման մասով։ Նոյեմբերի 30-ին գործը կոմունիկացվել է, այսինքն՝ գործն ընդունել են վարույթ և կառավարությանը հարցեր առաջադրել։ Առաջին հարցն այն է, որ քաղաքական դրդապատճառներով կալանավորման դեմ բողոքը մերժվել էր։ Եվրոպական դատարանը հարցրել էր՝ որքանո՞վ է դա համընկնում կոնվենցիայի 18-րդ հոդվածին։ Եթե Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է պահվել քաղաքական դրդապատճառներով, սա 18-րդ հոդվածի խախտում է, և դատարանը ՀՀ կառավարությանը տվել է այդ հարցը»,- ասաց պաշտպանը։

Ասուլիսին մասնակից Անդրիաս Ղուկասյանն էլ հիշեց, որ երբ Արփինե Հովհաննիսյանին ու Վիգեն Սարգսյանին հարցնում էին ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան, վերջիններս ստում էին՝ պատասխանելով ոչ։

«Երկու տարի առաջ նրանց հարցնում էին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ։ Արփինե Հովհաննիսյանը նայում էր հանրության  աչքերին և ասում՝ ոչ։ Իրականում Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ, և ՀՀԿ-ն պատասխանատու է դրա համար։ Այդ մարդիկ, երբ այսօր խոսում են արդարադատությունից, առաջինը պետք է այս հարցի պատասխանը տան»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Սարի թաղի գործով, այնուհետև մեղադրանքներ են առաջադրվել «Սասնա ծռերին» օժանդակելու, ապօրինի զենք կրելու մեջ։