Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

17 պետությունների ղեկավարներ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կմասնակցեն Բիշքեկում անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը․ գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ հաղորդագրության՝ կազմակերպության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարներից բացի, հանդիպմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը, Տոգոյի կառավարության ղեկավար Ֆոր Գնասինգբեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Լաոսի նախագահ Թհոնգլուն Սիսուլիթը, Վիետնամի փոխնախագահ Վո Թի Անի Սուանը և Եգիպտոսի փոխվարչապետ Հուսեյն Իսան։

Միջազգային կազմակերպություններից հանդիպմանը կմասնակցեն ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը, ՇՀԿ Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտեի տնօրեն Ուլարբեկ Շարշեևը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության գլխավոր քարտուղար Կայրաթ Սարիբայը։

Հաղորդագրության համաձայն՝ մասնակիցները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, ՇՀԿ-ի հետագա զարգացման առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ, թվային, բնապահպանական և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։

Հանդիպման արդյունքներով նախատեսվում է ստորագրել կազմակերպության 25-ամյակին նվիրված հռչակագիր, ինչպես նաև բազմակողմ համագործակցության հետագա ամրապնդմանն ու կազմակերպության գործունեության կատարելագործմանն ուղղված փաստաթղթեր և որոշումներ։ Պետությունների ղեկավարները նաև կընդունեն մի շարք թեմատիկ հայտարարություններ։

«ՇՀԿ պլյուս» ձևաչափով ընդլայնված կազմով բարձր մակարդակի հանդիպման ընթացքում մտքեր կփոխանակվեն «ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերի և միջազգային իրավունքի ամրապնդման, ինչպես նաև կայուն զարգացմանն աջակցելու և փոխշահավետ համագործակցության ընդլայնման» հարցերի շուրջ։

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովը Բիշքեկում կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բիշքեկում Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի