Վերանշանակումներ ՀՀ կառավարությունում
Քաղաքականություն
29.08.2026 | 11:27
E-gov.am-ից տեղեկանում ենք, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակումներ են արվել Կառավարության կազմում։
Ըստ որոշումների՝
Նելլի Դավթյանը վերանշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում։
Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում:
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։
Արամ Ղազարյանը վերանշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։

