ԵՄ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ի պատժամիջոցներն անդրադառնան Եվրոպայի վրա
Քաղաքականություն
26.07.2017 | 17:52Եթե ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր նախագիծը դիպչի եվրոպական ընկերություններին, ապա Եվրամիության կողմից պատասխան միջոցներ կլինեն. Գերմանիայի Արևելյան հանձնախմբի ղեկավար Վոլֆգանգ Բյուխելեի խոսքերն է մեջբերում ria.ru-ն:
«Պետք է բացառվի ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը եվրոպական ընկերությունների նկատմամբ: Եթե դրա համար չկան երաշխիքներ, ապա անհրաժեշտ է Եվրամիության կողմից պատասխան միջոցներ ձեռնարկել», – ասել է նա: