Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է անցկացրել և հայտարարություն տարածել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Օգոստոսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի, հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովը։ Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններին և առկա իրավիճակին, ինչի առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Խոր ցավ ենք ապրում՝ հետևելով նորակազմ Ազգային ժողովում վերջին օրերին ՔՊ խմբակցության դրսևորած անընդունելի վարքագծին։

Տարակուսելի է, որ հայրենիքի առջև ծառացած բազմապիսի մարտահրավերների և արտաքին վտանգաշատ պարտադրանքների պայմաններում իշխող ուժը սահմանված պարտականությունները կատարելու փոխարեն, Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, ակնհայտորեն ոտնահարելով երկրի Մայր Օրենքը, անտեսելով միջազգայնորեն ամրագրված իրավունքները, վերստին թիրախավորում է մեր Սուրբ Եկեղեցին։ Սույն քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնելու է առկա լարվածության խորացմանը և նոր պառակտումների առջև է կանգնեցնելու մեր ժողովրդին հայրենիքում և սփյուռքում։

Եկեղեցին վարկաբեկելու, եկեղեցականներին անվանարկելու և թվացյալ ճգնաժամ առաջ բերելու նկրտումներով իշխանությունները ակնհայտ կեղծ մեղսագրումներ են կատարում Հայոց Եկեղեցուն՝ վերջինիս մեղադրելով «օտար ազդեցության գործակալ» և «պետություն պետության մեջ» լինելու, ինչպես նաև Արցախի աղոթական հիշատակումով, արցախահայության իրավունքների, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և Բաքվում պատանդառված հայորդիների ազատ արձակման հարցերի արծարծմամբ՝ «պատերազմի կուսակցություն» և «անվտանգության սպառնալիք» հանդիսանալու մեջ։ Ամեն ջանք ի գործ է դրվում Մայր Աթոռի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ շինծու մեղադրանքներով, անհիմն և ուղղորդվող քրեական հետապնդումներով արհեստական հիմքեր ստեղծել ներեկեղեցական կյանքին ու կարգուկանոնին միջամտելու և Հայոց Եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու՝ այդպիսով ոտնահարելով հավատացյալների կրոնի և խղճի ազատության իրավունքը։

Դատապարտելի նկատելով կատարվողը՝ Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրում է, որ Հայոց Եկեղեցու շուրջ փորձ է արվում ձևավորել արհեստական օրակարգ։

Կառավարությունը որևէ լիազորություն և Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չունի Եկեղեցու բարենորոգությունը կառավարության ծրագրի մաս դարձնելու, իր հայեցողությամբ եկեղեցականներին «առաջարկներ» և պահանջներ պարտադրելու։ Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման։

Հայոց Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով, սպառնալիքներով և նման կամայականություններով։ Իշխանությունների հակաեկեղեցական իրական մտադրությունների ցուցիչն են նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը հանրակրթական դպրոցից, ՀՀ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության լուծարումը, քրեակատարողական հիմնարկներում եկեղեցականների հոգևոր ծառայության կասեցումը, չհիմնավորված տույժերի և տուգանքների կիրառմամբ Եկեղեցուն հավելյալ հարկերի պարտադրումը։

Հայոց Եկեղեցին, հավատարիմ մնալով իր տերունավանդ առաքելությանը, մշտապես առաջնորդվել և առաջնորդվում է հայոց պետության և աշխարհասփյուռ հայ ժողովրդի շահերով։ Հայոց Եկեղեցին շարունակելու է լինել պաշտպանը մեր ինքնության, ջատագովը ազգային միաբանության՝ ամենայն ջանք գործադրելով հանուն մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանքի»։