Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
25.08.2026 | 11:46Այս պահին փակ է երգչուհի Սիրուշոյի հիմնադրած «Պռեգոմեշ» ապրանքանիշի խանութ-սրահը։
Ավելի վաղ Factor TV-ի հարցին ի պատասխան փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ իրավապահների գործողությունների շրջանակում խուզարկություններ են իրականացվում նաև «Պռեգոմեշ» ընկերությունում։
«Խուզարկություններ են իրականացվում Քոչարյանի, Սիրուշոյին պատկանող ընկերություններում։ Գործընկերներս այստեղ աշխատում են, հիմա ես գնում եմ «Պռեգոմեշ»»,- ասել էր Կոչուբաևը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալված են: Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են սկսել մի քանի տասնյակ հասցեներում, այդ թվում՝ Քոչարյանի պատգամավոր որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

