Իրավապահները խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղ առավոտից խուզարկում են ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանը: Նույն դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի տարածած տեսանյութում երևում են նաև դիմակավորված ԱԱԾ-ականներ: Հակակոռուպցիոն կոմիտեից Factor.am-ին հայտնեցին, որ կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Այլ տեղեկություն կոմիտեից չեն հայտնում:

Հավելենք, որ երեկ կառավարության ծրագրի ներկայացմանը սուր բանավեճ տեղի ունեցավ վարչապետի և Լևոն Քոչարյանի միջև:

«Եթե երկրի վարչապետը ասում է այս ինչը պետք է նստի, այս ինչը պետք է ունեզրկվի, սա քաղաքական պատվեր է, սա նորմալ չէ, սա հակասում է եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարությանը, այն ամեն ինչին, ինչի համար դուք պայքարել ու եկել եք։ Բա պոզով-պոչո՞վ է այս պատվերը լինում, ափաշքյարա, օրը ցերեկով այս ամեն ինչը արվում է անընդհատ։ Ի՞նչ է նշանակում՝ ժողովուրդը մեզնից ուզում է այս, ես հավատում եմ, բայց նաև դա ինչի՞ է այդպես, որովհետև տարիներով եղած վատի վրա այնքան մեծ դոզա սուտ եք ավելացրել, բայց ձեզնից էլ պահանջում են, իսկ մեզնից գիտե՞ք ինչ են պահանջում։ Մեզ էլ ասում են՝ Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած, այդ պիղծ դավաճանը ինչի՞ է մինչև հիմա կարողանում լինել այդտեղ»,- Նիկոլ Փաշինյանին դիմելով ասել էր Քոչարյանը:

Նիստը վարող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կոչ էր արել Քոչարյանին չափավորել խոսքը։ Նա նաև նախազգուշացում էր հայտարարել ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «պիղծ դավաճանը հերդ ա» արտահայտության համար։

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Քոչարյանին, ասել էր.

«Եկեք քաղաքական էմոցիան ճաշակները, գնահատականները թողնենք մի կողմ։ Դուք ինչի՞ եք միլիոնատեր, դուք ինչի՞ հաշվին եք միլիոնատեր։ Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր։ Գնում ես քաղաքի հյուսիս, ձերն ա, գնում ես հարավ՝ ձերն ա, գնում ես արևմուտք՝ ձերն ա։ Լավ, ամեն ինչ դնենք մի կողմ, Դուք 10 տարի եղել եք իշխանություն, ես էլ արդեն ութ տարուց ավել վարչապետ եմ, ես ինչի միլիոնատեր չեմ, դուք ինչի եք միլիոնատեր, բացատրեք ինչու՞ եք միլիոնատեր, այդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ։ Ու դուք ուզում եք ասեք, որ դուք պետք է ՀՀ–ում շարունակեք մնաք միլիոնատե՞ր, դդուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեք ձեր երեխաներին, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին։ Ես ձեզ կներեք, ուղիղ ասում եմ, որ չի լինելու այդ բանը։ Ոնց ուզում եք, մեկնաբանեք, և դա ինձ համար քաղաքական խնդիր է, ոչ թե անձնական։ Իմ խնդիրը այն չի, որ ինչ-որ մեկը միլիոնատեր է, իմ խնդիրը այն է, որ ինչ-որ մեկը միլիոնատեր է մեր ժողովրդի հաշվին։ Պիտի հատիկ-հատիկ ամեն ինչը վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և այո´, դա իմ քաղաքական առաքելությունն է, պահանջն է և պարտավորությունն է, որ ես ստանձնել եմ ժողովրդի առաջ»։

Արփի Հակոբյան