Փաշինյանի նպատակն է` Տիգրանաշենը տանք, պրծնենք, «Ֆեստիվառ»-ներ անենք. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են, որ ինքը հայ ազգի շահերի հետ որևէ առնչություն չունի և սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ արձագանքելով Տիգրանաշենի վերաբերյալ վարչապետի հայտարարություններին:

Պատգամավորը մտահոգիչ համարեց Փաշինյանի դիրքորոշումը Տիգրանաշենի հարցում՝ ընդգծելով գյուղի ռազմավարական նշանակությունը։

«Տիգրանաշենը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Եթե ադրբեջանցիները գան և Տիգրանաշենում ռազմական հենակետ դնեն Հայաստանի մեջտեղում՝ դեպի հարավ և հյուսիս տանող մայրուղու վրա, ի՞նչ է լինելու մեր երկրի հետ: Տիգրանաշենը ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով Արարատի մարզի մաս է: Երկու տարուց ավել է անցել Տավուշում տարածքներ զիջելուց, Ադրբեջանը քանի՞ միլիմետր հող է վերադարձրել Ջերմուկից, Սև լճից, Իշխանասարից կամ Շուռնուխից: 2020-ից ի վեր անընդհատ միակողմանի տալիս ենք ու ոչինչ չենք ստանում»,- ասաց Խաչատրյանը:

Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ իշխանության գործելաոճը սին պատրանքների վրա է հիմնված։

«Եթե Նիկոլ Փաշինյանի միակ նպատակն է՝ տանք, պրծնենք, Ադրբեջանի հետ հարցերը լուծենք, իրենց բարեհոգության վրա հույս դնենք, մենք էլ այստեղ «Ֆեստիվառ»-ներ կազմակերպենք։ Աշխարհում չկա մի դեպք, երբ դիմացինիդ բարեգթությունը երաշխավորի քո խաղաղությունը: Խաղաղությունը պահպանվում է ազգային շահն առաջ մղելով»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան