Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Օգոստոսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան – Թումանյան փողոցների խաչմերուկում։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես` Նալբանդյան – Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան փողոց 22 հասցե փոխադրամիջոցների կանգառը կարգելվի»,- ասվում է հաղորդագրությունում:

