«Այսօր Հայաստանը կառավարվում է այն գաղափարաբանությամբ, որը ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին»․ Փաշինյանը՝ «իԳործ» ծրագրի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ 2025 թվականին Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 8 հազարով գերազանցել է երկրից հեռացածների թվին։ Նրա խոսքով՝ հայրենադարձության միտումներն ավելի վստահ են դառնում, իսկ գործընթացին նպաստում են նաև խաղաղության օրակարգն ու հաստատված խաղաղությունը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

Վարչապետը՝ ողջունելով ներկաներին, արձանագրել է, որ վերջերս Հայաստանում հայրենադարձման կամ ներգաղթային որոշակի գործընթացներ են նկատվում. 2025 թվականին Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 8000-ով գերազանցել է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվին։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարդիկ վերադառնում են ՀՀ, անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ անում և փորձում են իրենց կյանքը կապել Հայաստանի հետ։ «Ի տարբերություն 2014 թվականի, նույնիսկ 2019-2020 թվականների, այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ, որովհետև սա նույնպես գործոն է, որը մենք անպայման պետք է հաշվի առնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ այդ գործընթացի տրամաբանության մեջ է մտնում «իԳործ» ծրագիրը և հույս հայտնել, որ այն վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա։

Անդրադառնալով աշխարհի լավագույն 200 բուհերի շրջանավարտներին Հայաստանի պետական կառավարման համակարգում ներգրավելու վերաբերյալ իր հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ արդեն կոնկրետ նշանակումներ արել է և առաջիկայում էլ սպասվում են նոր նշանակումներ։ Վարչապետն արձանագրել է՝ նրանցից ոմանք «իԳործ»-ի բերումով են առաջին անգամ առնչվել Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատելու հնարավորության հետ։

«Հիմա ավելի ու ավելի շատ ենք կենտրոնացած Հայաստանի Հանրապետության այսօրվա և ապագայի այն ընկալման վրա, որը մենք ձևակերպել ենք Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Եթե մի նախադասությամբ ձևակերպելու լինենք՝ այդ գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության գոյության իմաստը և նշանակությունն իր քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունը, ազատությունը, ինքնության պահպանումը և զարգացումն ապահովելն է՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում»,- նշել է վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում գաղափարները և գաղափարաբանությունները ձևակերպվել են սովորաբար էլիտաների կողմից և պարտադրվել են հանրությանը և ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ գաղափարաբանության անցումային փուլի արդյունքում էլ ձևակերպվել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը նաև արագ իրականացվեց։ «Ես հիմա համոզված եմ, որ ներգաղթի պրոցեսը ինստիտուցիոնալ է լինելու, որովհետև այսօր Հայաստանը կառավարվում է այն տրամաբանությամբ և գաղափարաբանությամբ, որը ոչ թե էլիտաների կողմից պարտադրվել է ժողովրդին, այլ ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին։ Եվ հետևաբար, կարծում եմ, որ սա նոր իրադրություն է մեր պատմության մեջ, որը մեր պետության առաջ անսահման հորիզոններ է բացում»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով բացված հորիզոնով առաջ շարժվելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հայրենադարձության այս արժեքավոր գործընթացները պատահական չեն. «Հույս ունեմ, որ մենք նաև, այդ թվում՝ Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների վերաֆորմատավորմամբ, կկարողանանք այս տրամաբանությունը զարգացնել և Հայաստանն իսկապես դարձնել մի պետություն, որը զարգանում է և որի բնակչությունն աճում է առաջին հերթին հայրենադարձության և, իհարկե, նաև ժողովրդագրության ռազմավարության իրականացման շնորհիվ։ Այստեղ շատ մեծ դեր ունի մարդկային այն ներուժը, որը ներգրավված է լինելու այդ պլանի և ռազմավարությունն իրականացնելու գործում։ «իԳործ» ծրագիրն այդ ներուժին հանդիպելու, այդ մարդկանց հետ հանդիպելու մի համակարգ է, որը, հույս ունեմ, ժամանակի ընթացքում գնալով ավելի ու ավելի արդյունավետ կդառնա»։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ժամանակավոր պաշտոնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ծրագրի 6-րդ մասնակիցներին հյուրընկալելու համար և մանրամասներ ներկայացրել ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ նախորդ հինգ տարիների մասնակիցների 68-70%-ը մնացել է Հայաստանում, նրանցից 15%-ը շարունակում է պետական համակարգում աշխատել։

Ծրագրի մասնակիցների թիվը 45 է։ Նրանք ժամանել են Շվեդիայից, Իսպանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Նորվեգիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Հորդանանից, Բելառուսից, Բրազիլիայից, Արգենտինայից, Իրանից և Ավստրիայից», ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։