«Ծանուցագիր, ձերբակալում, կալանավորում․․․ իրենց գործն է, չեմ պատրաստվում գնալ ԱԱԾ»․ Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 16:29
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:18
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ազգային անվտանգության ծառայությունն Արցախի հարցից ավելի քիչ է հասկանում, քան Նիկոլ Փաշինյանը։ Ես արել եմ քաղաքական հայտարարություն։ Թող իրենք անեն իրենց գործը, ես իմ գործն անելու եմ մինչև վերջ»,- ՀՀԿ ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսպես է արձագանքում ԱԱԾ պնդմանը, որ նա, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ, չի ներկայացնում ապացույցներ։

Դավիթ Շահնազարյանը չի պատրաստվում գնալ ԱԱԾ․ «Իրավական գործընթաց՝ ծանուցագիր, ձերբակալում, կալանավորում․․․ իրենց գործն է, կարող են անել, չեմ պատրաստվում գնալ ԱԱԾ»։

Հարցին՝ որտեղի՞ց իրեն տեղեկությունը, որ 2008 թվականի մարտի 1-ին ՀՀԿ-ի իշխանությունը պատրաստվում էր սպանել Սասուն Միքայելյանին, Դավիթ Շահնազարյանը հստակ չպատասխանեց։

Հիշեցմանը, որ Սասուն Միքայելյանը Շահնազարյանին մեղադրում է նախկին իշխանության հետ կապ ունենալու մեջ, վերջինս պատասխանեց․ «Գիտե՞ք ինչ, Սասուն Միքայելյանը երկու անգամ Հանրապետական կուսակցություն է մտել, դուրս եկել»։

Մանրամասները՝ տեսանյութում։