Ռուբինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային զարգացումները

Լուրեր

05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեի հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցությունը, տարածաշրջանային զարգացումները և բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացումը։ Կողմերը կարևորել են նաև հումանիտար հարցերի լուծումը։

«ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Կարևորվել է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, այդ թվում`«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացումը։

Ընդգծվել է նաև հումանիտար հարցերի լուծման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ընդլայնման վերաբերյալ»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։