Նովոռոսիյսկում տերմինալների փակվելուց հետո ռուսական հացահատիկի գները նվազել են՝ հասնելով 2024 թվականի մայիսից ի վեր ամենացածր մակարդակին

Լուրեր

22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Ռուսաստանում երրորդ կարգի ցորենի միջին գինն օգոստոսի 10-16-ը նվազել է 2,8%-ով՝ հասնելով 11,500 ռուբլու մեկ տոննայի համար։ Չորրորդ կարգի ցորենի գինը նվազել է 3,1%-ով՝ հասնելով 11,000 ռուբլու, իսկ հինգերորդ կարգի ցորենինը՝ 2%-ով՝ հասնելով 10,000 ռուբլու։ Գարու գները նվազել են 5,6%-ով՝ հասնելով 9,700 ռուբլու մեկ տոննայի համար, գրում է The Insider-ը։

Չորրորդ կարգի ցորենի գինը տարեկան կտրվածքով նվազել է 24%-ով, իսկ հացահատիկի ներկայիս գներն ամենացածրն են 2024 թվականի մայիսից ի վեր։ Ռուսաստանի հարավում ցորենի գները ամսվա ընթացքում նվազել են 12-15,4%-ով, իսկ գարունը՝ 16%-ով։ Նովոռոսիյսկի նավահանգիստ մատակարարվող ցորենի ինդեքսը տարեկան կտրվածքով նվազել է 20,7%-ով։

«Կոմերսանտի» հետ զրուցած շուկայի մասնակիցները գների անկումը բացատրում են Նովոռոսիյսկի բոլոր երեք հացահատիկային տերմինալների գործունեության դադարեցմամբ: Երկու խոշորագույն օբյեկտները փակվել են օգոստոսի 12-ին՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո. դրանց համակցված արտահանման հզորությունը տարեկան կազմում է 15,6 միլիոն տոննա հացահատիկ: «Միացյալ հացահատիկային ընկերությունը» պաշտոնապես հաստատել է Նովոռոսիյսկի հացահատիկային տերմինալի ենթակառուցվածքներին հասցված վնասը:

Գործունեությունը դադարեցրել է նաև անօդաչու թռչող սարքերի կողմից վնասված Թամանի տերմինալը՝ տարեկան 5 միլիոն տոննա հզորությամբ։ Ռուսաստանը նախկինում դադարեցրել էր Ազով-Դոնի ջրանցքով նավագնացությունը և փակել Կովկաս նավահանգիստը։

Ֆերմերները հետաձգում են հացահատիկի վաճառքը՝ գների վերականգնման հույս ունենալով: Վերլուծաբանները կարծում են, որ անկումը կշարունակվի, քանի որ ներքին շուկան չի ավելացնում գնումները թանկ վարկերի և հացահատիկի գների հետագա անկման սպասումների ֆոնին:

Գյուղատնտեսական շուկայի ուսումնասիրությունների ինստիտուտը կանխատեսում է, որ օգոստոսին ռուսական ցորենի արտահանումը տարեկան կտրվածքով կնվազի ավելի քան 30%-ով: ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարությունը 2026-2027 թվականների սեզոնի համար ռուսական արտահանման կանխատեսումը 47,5 միլիոնից իջեցրել է մինչև 46 միլիոն տոննա՝ Սև ծովում, մասնավորապես, Ազովի նավահանգիստներում խափանումների պատճառով: Նախորդ սեզոնի համեմատ՝ մատակարարումները կնվազեն 4,2%-ով:

Մինչ այդ, ռուսական ցորենի գինը համաշխարհային շուկայում նվազել է 1,3%-ով՝ հասնելով 224 դոլարի մեկ տոննայի համար: ԵՄ ցորենի գինն աճել է 10,6%-ով՝ հասնելով 262 դոլարի մեկ տոննայի համար, կանադական ցորենի գինն աճել է 7,4%-ով՝ հասնելով 292 դոլարի մեկ տոննայի համար, իսկ ամերիկյան ցորենի գինն աճել է 8,8%-ով՝ հասնելով 321 դոլարի մեկ տոննայի համար: ԱՄՆ Գյուղդեպարտամենտը արտաքին գների աճը բացատրում է Ռուսաստանից մատակարարման խնդիրներով և այլ արտահանողների կողմից հացահատիկի պահանջարկի աճով: