36 տարեկանում մահացել է դերասանուհի Հեյդեն Պանետիերը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

36 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետիերը, հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը: Մահվան պատճառը չի հրապարակվել։

Հեյդեն Պանետիերը կինոյում և հեռուստատեսությունում կարիերան սկսել է 5 տարեկանում՝ նկարահանվելով «Մեկ կյանք ապրելու համար» և «Առաջնորդող լույս» սերիալներում: Նա առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Հերոսներ» և «Նեշվիլ» սերիալներում դերերով: Դերասանուհին նաև նկարահանվել է «Հիշելով տիտաններին», «Նորաոճ մայրիկը», «Ճիչ 4» և այլ ֆիլմերում:

Պանետիերը երկու անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուսի»՝ «Նեշվիլ» ֆիլմում իր դերի համար։

2009-ից 2018 թվականներին Հեյդեն Պանետիերը հանդիպել է ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ։ 2014 թվականին նրանք դուստր են ունեցել՝ Կայա Եվդոկիան։ Ըստ Variety-ի՝ զույգի բաժանումից հետո երեխայի խնամակալությունը փոխանցվել է Կլիչկոյին՝ թմրանյութերից Պանետիերի կախվածության և հետծննդյան դեպրեսիայի պատճառով։

2026 թվականի մայիսին Պանետիերը հրապարակել է հուշագրություն, որում նա պատմել է «հետծննդյան դեպրեսիայի, թմրանյութերից կախվածության և վերականգնման, տրավմաների, ընտանեկան բռնության և կորուստների մասին»։