Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
Քաղաքականություն
17.08.2026 | 12:34
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։
Նա 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
2017թ. ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: Մասնակցել է «Օնլայն մեդիայի մարտահրավերները» վերապատրաստման դասընթացին (2015թ.,Պրահա):
2014թ. հունվար-սեպտեմբերին աշխատել էր «Ա1+» հեռուստաընկերությունում որպես լրագրող, 2014-2018թթ.՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, հեռուստառադիոհաղորդավար, 2018թ.՝ «Քաղաքականությունը ներսից» հաղորդման հեղինակ և վարող:
Եվգենյա Համբարձումյան

