Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ

Լուրեր

22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

Բելգիայի Hohes Venn բնական արգելոցում բռնկված լայնածավալ անտառային հրդեհի հետագա տարածման պատճառով Բելգիայի սահմանին մոտ գտնվող Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի Մոնշաու քաղաքում իրավիճակը կարող է վատթարանալ։ Կրակի ճակատը գտնվում է Գերմանիայի սահմանից մոտ 3 կմ հեռավորության վրա, օգոստոսի 16-ի՝ կիրակի լույս գիշերը հայտնել է քաղաքի վարչակազմը։ Ծխի «զգալի» տարածման վտանգի պատճառով երեք շրջանների բնակիչներին խստորեն խորհուրդ է տրվել լքել այդ տարածքները։

Հրդեհի հետագա տարածման դեպքում չի բացառվում ծխի խտացումն ու մրի տեղումները։ Պլատևեն, Լեյլոխ և Կալտերհերբերգ բնակավայրերի՝ Մեսվեգից արևմուտք գտնվող հատվածների բնակիչներին առողջության համար հնարավոր վտանգի պատճառով խստորեն խորհուրդ է տրվել մինչև առավոտ լքել տարածքը և ժամանակավորապես մնալ հարազատների կամ ընկերների մոտ։ Նրանց համար նախատեսվում է նաև ժամանակավոր կացության կենտրոն բացել։

Մոնշաուի հրշեջ ծառայությունը լիակատար պատրաստվածության վիճակում է։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ կանխարգելիչ կարգով նախապատրաստվում են հրդեհաշիջման միջոցառումներ, որպեսզի կրակի՝ Գերմանիայի տարածք անցնելու դեպքում հնարավոր լինի անմիջապես սկսել պայքարը հրդեհի դեմ։

Բելգիայի իշխանությունները կարգադրել են տարհանել Կալտերհերբերգից անմիջապես արևմուտք գտնվող Կյուխելշայդ բնակավայրը։

Գերմանիայի սահմանի մոտ՝ Hohes Venn արգելոցում բռնկված անտառային հրդեհը դարձել է Բելգիայի պատմության մեջ խոշորագույնը։ Հրդեհը սկսվել է օգոստոսի 14-ի՝ ուրբաթ օրվա կեսօրին և դրանից հետո արագ տարածվել։ Իշխանությունների տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել է ավելի քան 3000 հեկտար տարածք։

Բելգիական Belga լրատվական գործակալության տվյալներով՝ Սուրբրոդ և Բյուտգենբախ համայնքների շուրջ 600 բնակչի կոչ է արվել տարհանվել։

Անտառային հրդեհի դեմ պայքարելու համար Բելգիան գործարկել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը՝ Եվրամիության երկրներից օգնություն ստանալու նպատակով։

Հրդեհաշիջման աշխատանքներին արդեն մասնակցել է Նիդեռլանդներից ժամանած հրշեջ ուղղաթիռը։ Կիրակի օրվանից նախատեսվում էր աշխատանքներին ներգրավել ևս երկու ուղղաթիռ և շվեդական երկու հրշեջ ինքնաթիռ։

Միևնույն ժամանակ Գերմանիայի Այֆել տարածաշրջանի Հյուրտգենվալդ շրջանում իրավիճակը սկսել է բարելավվել։ Բնակավայրերից մեկի տարհանումից հետո շուրջ 1800 բնակիչ կարողացել է վերադառնալ տուն։