Ռուսական համարներ չի եղել, Լատվիայի հյուպատոսի համարներն է եղել. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրության ժամանակ ՔՊ պատգամավոր Միքայել Խաչատրյանը թեկնածուին մեղադրել է հարցերը «լղոզելու» և ՀԷՑ-ում աշխատած տարիներին անարդյունավետ կառավարման համար։

Միքայել Խաչատրյանը բարձրացրել է ՀԷՑ-ի սպասարկման կենտրոնների հարցը, որոնք վարձակալված են եղել «Տաշիր» և «Ռիո» մոլերում։ Ըստ պատգամավորի՝ նոր կառավարչի օրոք այդ պայմանագրերը խզվել են՝ հօգուտ ավելի էժան կամ անհատույց տարածքների։

Ի պատասխան՝ Դավիթ Ղազինյանը նշել է, որ մոլերում տեղակայված լինելը բխել է քաղաքացիների հարմարավետությունից, քանի որ այնտեղ օրական 10,000-15,000 մարդ է մտնում։ Տնտեսական արդյունավետության մասով նա շեշտել է. «Կորուստները մոտավորապես 14%-ից իջել են 6%-ի… և ամեն տոկոսը դա միլիոնավոր դոլարներ են»։

Նա հավելել է, որ 200-300 հազար դրամի վարձավճարի տարբերությունը «Կարապետյաններին անհրաժեշտ չէ»։

Միքայել Խաչատրյանը հետաքրքրվել է, թե ինչու է պատգամավորի թեկնածուն շրջել Ռուսաստանի դեսպանատան բալանսում գտնվող կարմիր համարներով։ Ղազինյանը հերքել է ռուսական կողմի հետ որևէ կապ և արել «դարակազմիկ» հայտարարություն. «Այդ համարները եղել են Լատվիայի պատվո հյուպատոսության համարներ, դրա համար էլ եվրաինտեգրված ենք եղել»։

Ըստ Ղազինյանի՝ մեքենան պատկանել է իր ընկերոջը՝ հյուպատոսին, և իրենք պարզապես մեքենաներով փոխանակվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան