ՃՈ-ն 350 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Հայփոստի» հետ

Լուրեր

12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
Բոլորը

 ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունը մայիսի 26-ին 350 միլիոն 728 հազար 300 դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Հայփոստ» ընկերության հետ «Փոստային կապի հետ կապված սուրհանդակային կապի և օժանդակ ծառայությունների վճարովի մատուցման» համար։ Այս մասին տեղեկացանք Կառավարության էլեկտրոնային կառավարման կայքի «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից։

Պայմանագրի կողմերն են «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը և փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը։ Պայմանագրում նշվում է, որ ծառայությունն իրականացնող ընկերությունը պարտավորվում է հաճախորդին մատուցել փոստային կապի ծառայություններ, այդ թվում՝ արագընթաց, հեռագրային և սուրհանդակային փոստային ծառայություններ։

«Պայմանագրի ընդհանուր գինը սահմանվում է 350 միլիոն 728 հազար 300 դրամ։ Նախատեսված գումարի շրջանակներում հաճախորդն իրավունք ունի առանց սահմանափակումների օգտվել պայմանագրով նախատեսված ծառայութուններից»,- ասված է պայմանագրում։

Ծառայությունների մատուցման պայմաններում նշված է, որ պատվիրատուն առաքման ենթակա նյութերը կատարողին է հանձնում Ծովակալ Իսակովի 9 հասցեից, որտեղ գտնվում է Ճանապարհային ոստիկանությունը։ Մինչև 20 գրամանոց մեծածավալ փոստային առաքման և սուրհանդակային ծառայության արժեքը, ըստ պայմանագրի՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, 350 դրամ է։ Երկու հասցեով առաքանիների՝ երկրորդ հասցեով վերաուղարկման համար 105 դրամ է հաշվարկվում՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Նկատենք, որ ՃՈ-ն վարորդներին առաքանիով ծանուցում է տուգանքների և դրանց հետ կապված հետագա դատական գործընթացների մասին։

Սեդա Ղուկասյան