Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը գտնվում է Նապոլեոն Ազիզյանի տանը (տեսանյութ) newsbook.am

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

 NewsBook-ի տեղեկություններով` «Ծառուկյան» դաշինքով ներկայացված պատգամավորի թեկնածու Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասում գտնվող առանձնատանն է գտնվում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: 

Ըստ էության, Բաբայանի` Նապոլեոն Ազիզյանի տուն այցելելու նպատակն է Գագիկ Ծառուկյանի անունից հորդորել, որպեսզի Ազիզյանը, այնուամենայնիվ, մտքափոխվի և չվերցնի օրենքով իրեն հասանելիք պատգամավորի մանդատը: 

Նշենք, որ Էդուարդ Բաբայանին դիմավորել և Ազիզյանի տուն է ուղեկցել ԱԺ գործող պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Ի դեպ, երեկվա ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի ցուցակում ընդգրկված է նաև Աբրահամ Մանուկյանի որդին` Արթուր Մանուկյանը: 

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի ընտրված թեկնածու Նապոլեոն Ազիզյանն այսօր ասել էր, որ թույլ չի տալու, որ իր կամքին հակառակ իրեն զրկեն ժողովրդի քվեով ստացած մանդատից ու դիմում էր ներկայացրել ԿԸՀ:  

«Եթե  Գագիկ Ծառուկյանը կուզենա հաշվեհարդար տեսնի, թող տեսնի, ո՞նց եք մտածում, ես ի՞նչ ասեմ իմ բոլոր ընկերներին, ծանոթներին, ամբողջ աշխարհը ինձ շնորհավորել ա, ի՞նչ անեմ, պիտի թողնեմ հեռանամ էս քաղաքից»,- ասել էր Ազիզյանը: