Եթե Ծառուկյանը կուզենա հաշվեհարդար տեսնի, թող տեսնի. ես այսօր դիմում եմ գրելու և ստանալու եմ մանդատս. Նապոլեոն Ազիզյան. NEWS.am

Լուրեր

12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
Բոլորը

«Ծառուկյան» դաշինքի ընտրված թեկնածու Նապոլեոն Ազիզյանը թույլ չի տալու, որ իր կամքին հակառակ իրեն զրկեն ժողովրդի քվեով ստացած մանդատից: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը վստահեցրեց, որ այսօր դիմում է ներկայացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հրաժարվելու է իր անունից ներկայացրած ինքնաբացարկի դիմումից:

Նապոլեոն Ազիզյանը օրենքով սահմանված կարգով կպայքարի իր մանդատի համար, սակայն չի լքի Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որտեղ էլ իր կամքին հակառակ որոշել էին,  որ մանդատին արժանի չէ:

«Խոսել եմ  Տիգրան Մուկուչյանի հետ և ասել, որ ես ոչ մի ինքնաբացարկի դիմում չեմ ներկայացրել ու ասել, որ ես իրականում չէի կարող ապրիլի  2-ին ինքնաբացարկի դիմում ներկայացնել, որովհետև ես առողջական խնդիրներ ունեի և պառկած էի: Մուկուչյանն ասեց, որ ովքեր ինքնաբացարկի դիմում են գրել, օրենքով սահմանված կարգով դիմում գրենք ու  կվերանայեն: Իհարկե, այսօր ես դիմում եմ գրելու, որ ստանամ մանդատս»,- ասաց Նապոլեոն Ազիզյանը:

Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Ծառուկյանի կամքին հակառակ մանդատ ստանալու պայքարը, Նապոլեոն Ազիզյանին չի հուզում: Մեր հարցին՝ մտավախություն չունի՞, որ Գագիկ Ծառուկյանը հաշվեհարդար կտեսնի իր հետ, նա պատասխանեց. «Նման բան չեմ լսել, բայց եթե կուզենա հաշվեհարդար տեսնի, թող տեսնի, ո՞նց եք մտածում, ես ի՞նչ ասեմ իմ բոլոր ընկերներին, ծանոթներին, ամբողջ աշխարհը ինձ շնորհավորել ա, ի՞նչ անեմ, պիտի թողնեմ հեռանամ էս քաղաքից»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: