Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Արագածոտնի մարզում և Երևանում հետևել է մարզադպրոցի, առողջության կենտրոնի և դպրոցների կառուցման ու վերանորոգման աշխատանքների ընթացքին՝ կապալառուներին տալով համապատասխան հանձնարարականներ։

«Արագածոտնի մարզում նա դիտարկել է Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի կառուցման ծրագրի ընթացքը, շինարարի հետ քննարկել շինհրապարակում աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Իրականացվում են նկուղային հարկի բետոնացման, ջրամեկուսացման աշխատանքներ։

Հաջորդ կանգառը Ծաղկահովիտի առողջության կենտրոնի շինհրապարակում էր, որտեղ կատարվում են արտաքին բարեկարգման, շենքի երեսապատման աշխատանքներ։

Image 2 of 9

Շրջայցը շարունակվել է Քուչակի միջնակարգ դպրոցում։ Կոմիտեի համակարգմամբ իրականացվում է դպրոցի նորոգման ծրագիր։ Արդեն ավարտված է ներքին հարդարումը, գույքի տեղադրումից առաջ ընթանում են մաքրման աշխատանքներ։ Իրականացվում են նաև բարեկարգման, մարզադաշտի, մարզահրապարակի և մարզադահլիճի նախապատրաստման աշխատանքներ։

Կոմիտեի նախագահն ուսումնասիրել է նաև Մելիքգյուղի միջնակարգ դպրոցի նորոգման ծրագրի ընթացքը։ Այստեղ ավարտվում են ներքին հարդարման աշխատանքները, տեղադրվում է որոշ դասասենյակների և մարզադահլիճի վինիլային հատակը, իրականացվում են արտաքին բարեկարգման, շենքի երեսապատման աշխատանքներ։

Հաջորդիվ կոմիտեի նախագահը եղել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան N 125 հիմնական դպրոցում, որի նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Եղիազար Վարդանյանը կապալառուին հանձնարարել է ավելացնել աշխատուժը՝ ծրագիրը ուսումնական նոր տարվան ընդառաջ ավարտին հասցնելու համար։

Կոմիտեի նախագահը բոլոր ծրագրերի կապալառուների հետ քննարկել է շինարարության ընթացքի վերաբերյալ հարցեր, կատարել դիտարկումներ և տվել հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրությունում։