573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը

Լուրեր

10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում նախաձեռնել է 573 քրեական վարույթ։ ԱԱԾ-ի տվյալներով՝ բացահայտվել և կանխվել են պետական անվտանգության, սահմանադրական կարգի, պետական սահմանի, հասարակական անվտանգության և այլ ոլորտների դեմ ուղղված մի շարք հանցագործություններ։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում հակահետախուզական, ռազմական հակահետախուզական, պետական սահմանի պահպանության, և հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և խափանվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ համապատասխան հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, այդ թվում կանխվել և չեզոքացվել են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու, իշխանության յուրացման նպատակ ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց կողմից պետության անվտանգության, ինքնիշխանության, ՀՀ զինված ուժերի և այլ զինվորական կառույցների դեմ նախապատրաստվող հետախուզական-քայքայիչ, դիվերսիոն, ահաբեկչական ծրագրեր և գործողություններ:

2026 թվականի առաջին կիսամյակում հանցագործությունների վերաբերյալ  նախաքննական մարմիններին ներկայացված առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 573 քրեական վարույթ:

Պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 22 քրեական վարույթ, որից՝

4-ը՝ պետական դավաճանության,

1-ը՝ պետական դավաճանության և լրտեսության փորձի,

1-ը՝ լրտեսության փորձի,

1-ը՝ պետական դավաճանության, լրտեսության, իշխանության յուրացման նախապատրաստության, սահմանադրական կարգի տապալման նախապատրաստության,

5-ը՝ լրտեսության,

2-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելու,

5-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով:

Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, որից՝

1-ը՝ ահաբեկչության նախապատրաստության,

2-ը՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու,

3-ը՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հատկանիշներով:

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության, և պետական սահմանում անվտան­գութ­յան ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներոի արդյունքում բացահայտված կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 197 քրեական վարույթ, որից՝

97-ը՝ պետական սահմանն ապօրինի հատելու, դրա փորձի կամ հանցակցությամբ ապօրինի սահմանահատման (որից 56-ը՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ),

83-ը՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու,

3-ը՝ անօրինական միգրացիայի կազմակերպման հատկանիշներով:

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, որից՝

28-ը՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառության կամ դրանց ապօրինի իրացման,

12-ը՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության,

4-ը՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության հատկանիշներով:

Սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 33 քրեական վարույթ, որից՝

23-ը՝ ընտրակաշառք ստանալու և/կամ տալու,

3-ը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու,

3-ը՝ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու,

2-ը՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու,

2-ը՝ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով:

 

Հանրային ծառայության շահերի, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որից՝
7-ը՝ կաշառք տալու և/կամ ստանալու,
19-ը՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու,
10-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու,
12-ը՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության,
4-ը՝ փողերի լվացման,
3-ը՝ ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու հատկանիշներով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նախաքննական մարմիններին առերևույթ հանցանքների վերաբերյալ ներկայացված պատշաճ հաղորդումների հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների հատկանիշներով»,- ասվում է հաղորդագրությունում: