ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի

Լուրեր

10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Վորոնեժի բանտում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը մտավախություն, որ նա կարող է մահանալ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ ամերիկյան կողմը բարձրացրել է նրա ազատ արձակման հարցը, հաղորդում է Reuters-ը, փոխանցում է The Insider-ը։

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Գիլմանը բանտում պարբերաբար բռնության է ենթարկվել։ Նա բողոքել է խոշտանգումների և հոգեմետ դեղամիջոցների ներարկումների մասին։ Այս ամենի հետևանքով հունիսի վերջին նա դիսոցիատիվ ընդարմացման մեջ է հայտնվել․ հոգեբանական տրավմայի հետևանքով առաջացած վիճակ, որի դեպքում մարդը մասամբ կամ ամբողջությամբ անշարժանում է։ Այն ժամանակ Գիլմանին բանտային հիվանդանոցից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք։

Ո՛չ ԱՄՆ գլխավոր հյուպատոսին, ո՛չ էլ Գիլմանի փաստաբանին թույլ չեն տվել այցելել նրան հիվանդանոցում։ Հուլիսի սկզբին ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Գիլմանը տեղափոխվել է հիվանդանոց՝ «առողջական վիճակի վատթարացման» պատճառով։ Սակայն ճշգրիտ ախտորոշումը հայտնի չէր։

«Global Reach» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Էրիկ Լեբսոնի խոսքով՝ Գիլմանին ներկայում կերակրում են խողովակի միջոցով։ Նրա քույրը կարծում է, որ նա կարող է մահամերձ լինել։ Գիլմանի ազատ արձակման հարցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բարձրացրել է հուլիսի 23-ին Ֆիլիպիններում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Լավրովի արձագանքը հայտնի չէ։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Սպիտակ տունն «ուշադիր հետևում է Գիլմանի գործին» և բազմիցս փորձել է ապահովել նրա ազատ արձակումը։

Ռոբերտ Գիլմանն ԱՄՆ քաղաքացի է, նախկին ծովային հետևակային։ 2022 թվականի հունվարին նա կալանավորվել է Վորոնեժում, իսկ նույն տարեվերջին դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման՝ կայարանում ոստիկանի հետ կռվի բռնվելու համար։ Պատիժը հետագայում կրճատվել է մեկ տարով։ Սակայն բանտում Գիլմանը սկսել է կոնֆլիկտներ ունենալ Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ. 2024 թվականի աշնանը նա դատապարտվել է լրացուցիչ յոթ տարվա ազատազրկման՝ ծառայության աշխատակիցների և քննիչի վրա հարձակվելու մեղադրանքներով։ Reuters-ի տվյալներով՝ Գիլմանը Ռուսաստանում բանտարկված առնվազն տասը ամերիկացիներից մեկն է։