Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.08.2026 | 10:58Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը իր ելույթում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի և ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
«Ձեզ հաջողություններ եմ մաղթում ձեր պատասխանատու պետական պաշտոնում»,- դիմելով Փաշինյանին՝ շնորհավորեց Բեկտենովը։
Նշենք, որ նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

