Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ

Լուրեր

21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
Բոլորը

Զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին պետական ու բարեգործական ծրագրերից խոշոր դրամական աջակցություն ստանալու կեղծ խոստումներ տալով՝ հանցավոր խմբի անդամները, ըստ Քննչական կոմիտեի, 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարը հափշտակել են ընդհանուր 13 մլն 880 հազար դրամ։ Գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից մեկը կալանավորվել է, իսկ մյուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից։

«Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված նախաքննությամբ բացահայտվել է հանցավոր խմբի կողմից զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և հափշտակության փորձ կատարելու դեպքը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Զինվորի կողքին» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա.Թ.-ն Երևան քաղաքի Արշակունյաց 4 հասցեում գտնվող «Մամուլի շենքի» սենյակներում ստեղծել է պետական և բարեգործական կառույցների հետ համագործակցող կազմակերպության տպավորություն՝ այնտեղ տեղադրելով մարտական գործողությունների մասնակիցների լուսանկարներ, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, ինչպես նաև պատրաստելով իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ նպատակ ունենալով տուժողների մոտ ձևավորել վստահություն և ապահովել հանցավոր մտադրության իրականացումը։

Նախաքննությամբ միաժամանակ հաստատվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի զինծառայող Տ.Ղ.-ն ծառայության բերումով շփվելով մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների, բացի այդ` իր շրջապատում հաշմանդամություն ունեցող անձանց և մահացածզինծառայողների ընտանիքների անդամների հետ, վերջիններիս ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պետական և բարեգործական ծրագրերի առկայության վերաբերյալ, ինչպես նաև նրանց ուղղորդել է Ա.Թ.-ի մոտ՝ ապահովելով վերջինիս կողմից խարդախության իրականացումը։

Մեղադրյալները մի շարք տուժողների ներկայացրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր «Իմ քայլը» և «Զինապահ» հիմնադրամներից, ինչպես նաև պետական և միջազգային աջակցության ծրագրերից հնարավոր է ստանալ մինչև մի քանի տասնյակ միլիոն դրամի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ նախապես վճարվի որոշակի գումար՝ որպես «միջնորդավճար», «գործընթացն արագացնելու վճար», «հաստատման վճար» կամ այլ անվանումներով։ Վստահություն ներշնչելու նպատակով շահարկվել են պետական պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական մարմինների և բարեգործական կազմակերպությունների անունները, ներկայացվել են օգնություն ստացողների ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Այսպիսով, հիշյալ եղանակով մեղադրյալները 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներից և պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներից հափշտակել են ընդհանուր՝ 13 մլն 880 հզր ՀՀ դրամ:

Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Տ.Ղ.-ն կալանավորվել է, Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում: