Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
Բոլորը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին վերանշանակել է փոխվարչապետների պաշտոնում։ Հրամանագրերը ստորագրվել են այսօր՝ օգոստոսի 3-ին։

Հիշեցնենք՝ Մհեր Գրիգորյանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին, իսկ Տիգրան Խաչատրյանը՝ 2022-ին։

ԲՏԱ նախարարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին կփոխարինի Դավիթ Թադևոսյանը, որը մինչ այս զբաղեցնում էր «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում չի ցանկացել շարունակել գործունեությունը Կառավարության կազմում։

Մյուս նախարարները պահպանել են իրենց պաշտոնները։ Մասնավորապես, Նախագահի հրամանագրերով՝ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Սուրեն Պապիկյանը՝ պաշտպանության, Համբարձում Մաթևոսյանը՝ շրջակա միջավայրի, Արփինե Սարգսյանը՝ ներքին գործերի նախարար, Ժաննա Անդրեասյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Արարատ Միրզոյանը՝ արտաքին գործերի, Սրբուհի Գալյանը՝ արդարադատության, Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության, Արսեն Թորոսյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, Գևորգ Պապոյանը՝ էկոնոմիկայի, Վահե Հովհաննիսյանը՝ ֆինանսների նախարար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան