«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի իններորդ գումարման անդրանիկ նիստի ավարտին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել է, որ Գեղամ Մանուկյանին Սահմանադրական դատարանի որոշումը կամայականորեն մեջբերելու մեջ։ Ըստ պատգամավորի՝ Մանուկյանը որպես դատարանի փաստ է ներկայացրել դիմող կողմի (ընդդիմության) դիրքորոշումը, որը զետեղված է որոշման առաջին 120 էջերում։ Անդրադառնալով Արամ Վարդևանյանի «սոցիալական կաշառքի» մասին պնդումներին՝ Կարապետյանը պարզաբանել է, որ ՍԴ-ն տվել է ընդհանուր «հովանոցային» ձևակերպումներ և ֆորմուլաներ։ Նա շեշտել է, որ կենսաթոշակների բարձրացումը բխել է իրենց նախընտրական ծրագրից, և ՍԴ-ն որևէ կոնկրետ սուբյեկտի չի մեղադրել կաշառք տալու մեջ։

Ելույթի վերջին հատվածը վերաբերում էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանին։ Մարիա Կարապետյանը հիշեցրել է, որ 2014 թվականին ինքն է եղել այն երիտասարդական ծրագրի կազմակերպիչը, որի շրջանակներում Դավթյանը մեկնել է Վրաստան և շփվել ադրբեջանցի երիտասարդների հետ։ Պատգամավորը սա հակադրել է ընդդիմության այն հռետորաբանությանը, որով փորձում են թիրախավորել իշխանական գործիչներին թուրքերի կամ ադրբեջանցիների հետ շփումների համար։

«Մեկ այլ առիթով կշարունակենք այս բացահայտումները»,- եզրափակել է Կարապետյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ անդրանիկ առաջին նիստի ընթացքում Գառնիկ Դավթյանն է եղել ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին առաջի հարցը տվող պատգամավորը։ Վերջինս Ռուբինյանից հետաքրքրվել էր․ «Թուրքիայում սովորելու ժամանակ ազգությամբ թուրքերի հետ շփվե՞լ եք, թե ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։