Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
Բոլորը

Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը անդրադարձել է խորհրդարանական էթիկային, ընտրությունների լեգիտիմությանը և նախկինում տեղի ունեցած ընտրակեղծիքներին:

Պատգամավորը համաձայնություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանի հետ՝ հորդորելով ընդդիմադիր գործընկերներին զերծ մնալ վիրավորանքներից: Գրիգորյանը շեշտել է, որ չնայած իրենց թիմն էլ կարող է վիրավորել, սակայն ընտրում են զսպվածության ճանապարհը, քանի որ քաղաքացիները չեն ցանկանում խորհրդարանում տեսնել հայհոյանքներ և կռիվներ: Նա կոչ է արել Ազգային ժողովը դարձնել այնպիսի հարթակ, որը քաղաքացիները հաճույքով կդիտեն:

Անդրադառնալով Գեղամ Մանուկյանի պնդմանը, թե խորհրդարանը լեգիտիմ չէ, Նարեկ Գրիգորյանը հակադարձել է, որ Մանուկյանը, լինելով այդ նույն խորհրդարանի պատգամավոր, փաստացի կասկածի տակ է դնում սեփական լեգիտիմությունը:

«Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ շանտղություն է»,- նա հորդորել է ընդդիմադիրներին նույնպես միանալ այս գնահատականին և կենտրոնանալ ժողովրդի խնդիրների լուծման վրա, այլ ոչ թե հինգ տարի շարունակ նույն բովանդակազուրկ խոսույթը կրկնել։

Մանրամասները՝ տեսանյութում։