Հումորից՝ «դատավճիռ»․ ինչպես Վարդավառը քննադատած ռուս բլոգերի մասին կեղծ լուրը տարածվեց համացանցում

Լուրեր

31.07.2026 | 20:51
Իսպանիայի վարչապետը միգրանտների հետ կապված ճգնաժամն անվանել է«տարածքային ամբողջականության խախտում»․ հաղորդվում է շուրջ 60,000 մարդու ներխուժման մասին
31.07.2026 | 20:40
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Նոր ընդդիմություն ԱԺ-ում՝ իշխանափոխության խոստումով․ կհաջողվի՞ Փաշինյանին հեռացնել
31.07.2026 | 20:23
Նաուրուն պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու մասին
31.07.2026 | 20:10
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են կասեցնել ԱԺ-ում ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող նոր կանոնները
31.07.2026 | 20:00
Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում անդրանիկ նիստից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:48
Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները հանդիպում են անցկացրել․ հռչակագիր է ստորագրվել
31.07.2026 | 19:35
Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ չի գալիս ԱԺ, թիմակիցները պիտի աշխատեն, իրենք թիրախում չհայտնվե՞ն. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:25
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
31.07.2026 | 19:15
Ո՞ր Սամվել Կարապետյանն է մեզ մեղադրում, ում աշխատավայրը ФСБ-ն է նշվա՞ծ․ եթե ռուսամետ լինեինք՝ ՌԴ-ն պատժամիջոցներ չէր կիրառի․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:07
Հասարակական զուգարան՝ կրպակի տակ․ ինչ է հայտնի Աբովյան փողոցում թաքնված կառույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:00
Հումորից՝ «դատավճիռ»․ ինչպես Վարդավառը քննադատած ռուս բլոգերի մասին կեղծ լուրը տարածվեց համացանցում
31.07.2026 | 18:55
Նիկոլ Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից
31.07.2026 | 18:49
Վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները. դեսպանություն
31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
31.07.2026 | 18:29
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
Բոլորը

Հուլիսի 31-ի վաղ առավոտյան Facebook սոցիալական ցանցում ռուսերեն բովանդակություն հրապարակող Армяне էջը տեղեկություն տարածեց, թե Հայաստանի դատարանի որոշում է կայացրել Վարդավառի տոնը և հայ ժողովրդին վիրավորած ռուսաստանցի բլոգերի գործով։ Հրապարակման համաձայն՝ բլոգերը դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման և այդ ամբողջ ընթացքում պետք է գտնվի Հայաստանում՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։ Հրապարակումը հազարավոր հավանումներ, հարյուրավոր մեկնաբանություններ ունի․ մեկնաբանություններից և օգտատերերի արձագանքներից պարզ է դառնում, որ տեղեկությունը որպես իրական է ընկալվել։ 

Սակայն փաստն այն է, որ նման դատավճիռ չի կայացվել։ Գործը դեռևս նախաքննության փուլում է, իսկ որպես իրական տեղեկություն ներկայացված գրառման սկզբնաղբյուրը իրականում հումորային մի հրապարակում է։

Ինչպես հումորային գրառումը վերածվեց «իրական լուրի»

Հուլիսի 30-ին՝ ժամը 00։32-ին, Гагашев.Нет էջը հումորային երանգով գրառում էր կատարել ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի վերաբերյալ։ Գրառման մեջ ասվում էր․

«Հայաստանի դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Վարդավառի տոնակատարության ժամանակ հայ ժողովրդին վիրավորած ռուսաստանցի բլոգերը դատապարտվել է պայմանականորեն չորս տարի նշելու Վարդավառը։ Բլոգերը չորս տարի պայմանական ժամկետով գտնվելու է Հայաստանում՝ չհեռանալու մասին ստորագրությամբ, և ամեն օր դույլով ջուր է լցնելու իր վրա»։

Հրապարակման բովանդակությունն ակնհայտ հումորային էր․ «պատիժը» ներկայացվում էր ոչ թե որպես ազատազրկում, այլ որպես չորս տարի շարունակ Վարդավառ նշելու և ամեն օր սեփական գլխին ջուր լցնելու պարտավորություն։

Հաջորդ օրը՝ հուլիսի 31-ին, ժամը 04։29-ին, Армяне էջը տարածեց գրեթե նույն բովանդակությունը, սակայն դրանից հեռացրել էր հումորային հատվածները։ Արդյունքում գրառումը ներկայացվեց որպես արդեն կայացված իրական դատավճիռ․ բլոգերը, իբր, դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման և այդ ընթացքում չի կարող հեռանալ Հայաստանից։

Այսպիսով, հումորային գրառումը ձևախեղվել և ներկայացվել է որպես փաստական տեղեկություն։

Դատավճիռը չկա, սակայն քրեական վարույթ կա

Համացանցում ավելի վաղ տարածվել էր «pirozhkova_pro.online» էջի օգտատեր Նադեժդա Պիրոժկովայի տեսանյութը, որում նա կոպտորեն վիրավորել էր Վարդավառի օրը մարդկանց ջրելու ավանդույթը։

Բլոգերը նշել էր, որ այդ օրը ցանկանում է հեռանալ քաղաքից՝ տեղի ունեցողը բնորոշելով որպես «հայերի շինծու մշակույթի և առավելագույն անտակտության բախում»։ Նրա խոսքով՝ հայերը չեն հասկանում անձնական սահմանները, իսկ միմյանց և պատահական անցորդներին ջրելը ոչ թե մշակույթ է, այլ «անհարգալից վերաբերմունք» և «ագրեսիայի ուղղակի դրսևորում»։

«Եթե ես գտնվում եմ ձեր երկրում, պարտավոր չեմ հետևել ինչ-որ ավանդույթների»,- հայտարարել էր նա տեսանյութում։

Տեսանյութը լայն արձագանք էր ստացել սոցիալական ցանցերում, որից հետո իրավապահները սկսել էին զբաղվել հրապարակմամբ։ Հուլիսի 29-ին Քննչական կոմիտեն Factor.am-ին հայտնել էր, որ սոցիալական ցանցերում Վարդավառի տոնը և հայկական ավանդույթները քննադատած ռուս բլոգերի վերաբերյալ վարույթ է նախաձեռնվել։

Ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին էջի օգտատիրոջը և ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։ Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Այն վերաբերում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքին, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելուն։ Որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Քննչական կոմիտեից նույնպես Factor.am-ին հայտնեցին, որ Армяне էջի տարածած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում։ Այսպիսով, պնդումը, թե Հայաստանում դատարանը ռուս բլոգերին դատապարտել է չորս տարվա պայմանական ազատազրկման, կեղծ է։ 

Եվգենյա Համբարձումյան