ՌԴ-ն խնդիր է տեսնում, որ ՀՀ-ն այլ պետությունների հետ ռազմավարական փաստաթղթեր է ստորագրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
Բոլորը

«Ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն եմ։ Ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները ուրիշ բան են։ Մենք տեսնում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները տեղ-տեղ, այսինքն՝ ուրիշ բովանդակություն ունեն»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին․ պրոբլեմը հետևյալի մեջ է․ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ։ Մինչև այս Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղքական առումով։ Ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչն է պրոբլեմը։ Պրոբլեմը հետևյալի մեջ է․ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ, Հոլանդիայի հետ, Ֆրանսիայի հետ և այլն, և բազմաթիվ այլ պետությունների հետ։ Իսկ նախկինում Հայաստանը ռազմավարական հարաբերություններ չուներ կամ չէր կարող ունենալ այսքան գործընկերների հետ։ Պրոբլեմը այդտեղ է։

Ես չեմ կարող Ռուսաստանի զգացմունքների մասին ասել, ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ, և այդտեղ էլ էլի էքսկլյուզիվության բաղադրիչ կա։ Խնդիրը հետևյալն է՝ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կամ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք՝ հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն, և սա լեգիտիմ դիրքորոշում է։ Սրա մասին է խոսքը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով