Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմը Կիևի վերահսկողությանը վերադարձնելու հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում, սակայն նշել է, որ այս դիրքորոշումը կարող է փոխվել։

Fox News-ին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Ղրիմը վերադարձել է բանակցությունների օրակարգ, Զելենսկին պատասխանել է. «Ցավոք՝ ոչ։ Կամ՝ դեռ ոչ։ Բայց կտեսնենք»։

Զելենսկին այս հայտարարությունն արել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և սենատորների հետ բանակցություններից հետո: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ այս ուղևորության ընթացքում Զելենսկին, կարծես, համոզել է Վաշինգտոնին, որ Ուկրաինան կարող է հաղթել պատերազմում։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին բազմիցս հստակեցրել էր, որ չնայած Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի կողմից, դրա փաստացի վերադարձի հարցը Կիևի վերահսկողությանը կարող է լուծվել միայն դիվանագիտության միջոցով և միայն պատերազմից հետո:

Մասնավորապես, 2024 թվականին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր. «Մենք հասկանում ենք, որ դեռևս ուժ չունենք՝ Պուտինին ուժով վերադարձնելու 1991 թվականի գծին»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի