Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստին, որն անցկացվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ, մասնակցել են նաև հայ գերիների պաշտպանները, թարգմանիչները, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական ​​մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան։

Դատական ​​նիստի սկզբում հաղորդվել է, որ  գործընթացին որպես դիտորդներ մասնակցում են նաև Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները։

Դատական ​​նիստը շարունակվել է պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազների ելույթներով։

Դատախազներ Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան իրենց ելույթներում նշել են, թե դատական ​​քննության ընթացքում հետազոտված ապացույցները, իբր, հաստատում են, թե հայ գերիներ Գարիկ Մարտիրոսյանը, Դավիթ Ալլահվերդյանը, Լևոն Բալայանը, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը, ինչպես նաև մյուսները, ներգրավված են եղել «Հայաստանի կողմից Ադրբեջանի  ինքնիշխան տարածքների օկուպացիայի, ինչպես նաև օկուպացիայի տակ պահելու, տարբեր անօրինական գործողությունների իրականացման, Հայաստանի կողմից կազմավորված և հովանավորվող հանցավոր կազմակերպություններին մասնակցելու և ագրեսիվ պատերազմ վարելու գործում»։

Մեղադրողները նշել են, թե գործով հավաքված ապացույցները հաստատում են առաջին ատյանի դատարանի կողմից կատարված եզրակացությունների «օրինականությունն ու վավերականությունը», մինչդեռ վերաքննիչ բողոքներում ներկայացված ապացույցները չեն հաստատվել։

Ավելի ուշ ելույթ ունենալով՝ Աբբաս Աբբասլին նշել է, թե առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը «լիովին համապատասխանում է ինչպես ազգային օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի պահանջներին»։

Դատախազը դատարանին խնդրել է չբավարարել վերաքննիչ բողոքները և ուժի մեջ թողնել Բաքվի ռազմական դատարանի դատավճիռը՝ առանց փոփոխելու։

Այսպիսով, դատավորը հայտարարել է դատական ​​​​գործընթացի ավարտի մասին, պաշտպանությունն օգտվել է օրենքով նախատեսված իր պատասխանի իրավունքից։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի պաշտպանը դատարանին խնդրել է բավարարել վերաքննիչ բողոքները, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իր պաշտպանյալին։ Բակո Սահակյանը նշել է, որ ցանկանում է իր պատասխանի իրավունքն իրացնել հաջորդ դատական ​​նիստում։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբանը նույնպես դատարանին խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։ Հարությունյանը, իր հերթին, հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի