Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացրած 3 տարբեր որոշումներով վարչական տույժի է ենթարկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանին: Քաղաքական գործիչը պարբերաբար անտեսել է օրենքով սահմանված հայտարարագրերը ներկայացնելու պահանջը, ինչի արդյունքում ընդհանուր տուգանքի չափը կազմել է 600,000 ՀՀ դրամ:

Նա չի ներկայացրել 2023 թվականին պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը, ինչպես նաև՝ 2023-ի և 2024-ի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը։ Յուրաքանչյուր խախտման համար հանձնաժողովը սահմանել է առավելագույն տուգանքը՝ 200,000-ական դրամ։

Պարզվում է, որ Արզաքանցյանին պատշաճ ծանուցելու համար ԿԿՀ-ն դիմել է նաև ոչ ստանդարտ մեթոդների։ Հուլիսի 8-ին հանձնաժողովը Տիգրան Արզաքանցյանի անձնական բջջային հեռախոսահամարին WhatsApp հավելվածի միջոցով ուղարկել է ձայնային հաղորդագրություն, սակայն Արզաքանցյանը որևէ կերպ չի արձագանքել և պարզաբանումներ չի ներկայացրել: Մինչ այդ, ծանուցումներ են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով և պատվիրված նամակով, որը նա ստացել էր դեռևս 2026թ. մայիսի 18-ին։

Տիգրան Արզաքանցյանը մինչև գործերի քննության օրը՝ հուլիսի 15-ը, այդպես էլ չի ներկայացրել պահանջվող հայտարարագրերը:

Որոշումներն ուժի մեջ են մտնում Արզաքանցյանին հանձնվելու հաջորդ օրվանից, սակայն դրանք դեռ կարող են բողոքարկվել դատական կարգով։

Եվգենյա Համբարձումյան