Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել

Լուրեր

05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
Բոլորը

Ճապոնիայի Հրդեհների և աղետների կառավարման գործակալությունը հայտնում է, որ Կաշիմա քաղաքի Aeon Mall Kumamoto առևտրի կենտրոնում երկրաշարժից հետո պայթյուն է գրանցվել, և շենքի երկրորդ հարկը փլուզվել է։ Այստեղ կարող են շատ մարդիկ մնացած լինել։

Ոստիկանությունը հայտնում է, որ առևտրի կենտրոնում գտնված 20-30 մարդ անհետ կորած է համարվում։ Իրավիճակի մանրամասները պարզ չեն, փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ճապոնական NHK-ի կողմից ուղղաթիռից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են առևտրի կենտրոնի արտաքին պատերից հատվածներ պոկվել։ Առևտրի կենտրոնի մոտ գտնվող տաքսու վարորդը հայտնել է, որ ուժեղ պայթյուն է լսել։ Նա նաև պատմել է, որ պատի որոշ մասեր ընկել են մոտակա մեքենայի վրա։

Երկրաշարժից հետո Կումամոտո քաղաքի Մինամիի բաժանմունքի հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 50 մարդ։ Հաղորդվում է, որ նրանցից առնվազն մեկն անգիտակից վիճակում է։

Kyushu Electric Power ընկերությունն էլ հաղորդում է, որ երկրաշարժից հետո տարածքում ավելի քան 46,000 տնային տնտեսություն ներկայում էլեկտրաէներգիա չունի։

Ընկերությունը հայտնում է, որ ստեղծել է արտակարգ իրավիճակներին արձագանքման ստորաբաժանում՝ էլեկտրաէներգիայի վերականգնմանը նպաստելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի